Բելգիայում առաջարկել են անջատել ճանապարհների լուսավորությունը՝ էներգիա խնայելու համար
Համաշխարհային ՄամուլԲելգիայի Վալոնիա նահանգի իշխանությունները կքննարկեն մայրուղու լուսավորությունն անջատելու հարցը՝ էներգիա խնայելու համար։ Այդ մասին գրում է Le Soir-ը։
Նահանգի ղեկավար Էլիո Դի Ռուպոն ասել է, որ նման քայլը համարվում է կտրուկ թանկացած էլեկտրաէներգիայի սպառումը նվազեցնելու միջոցառումներից մեկը։ Բացի ճանապարհներից, առաջարկվում է ժամը 19:00-ից մինչև 06:00-ն անջատել դաշնային շենքերի լուսավորությունը և հուշարձանների լուսավորությունը։ Նախատեսվում է նաև ջերմաստիճանը պետական հիմնարկներում իջեցնել մինչև 19 աստիճան։
Օգոստոսի 15-ին հաղորդվել էր, որ Բեռլինում էլեկտրաէներգիան խնայելու նպատակով անջատվել է 100 հասարակական շենքերի և օբյեկտների գիշերային լուսավորությունը։ Քաղաքի իշխանությունները ակնկալում են շուտով հեռացնել 150 շենքերի լուսավորությունը։ Այսպիսով, լուսավորությունն անջատելով կարող են տարեկան խնայել մինչև 40000 եվրո: