Քանյե Ուեսթը սոցիալական ցանցերն արգելափակելուց հետո YouTube-ում առաջին վլոգն է հրապարակել
ՏեսանյութերՌեփեր Քանյե Ուեսթը YouTube-ում հրապարակել է իր առաջին վլոգը։ Արտիստը տեսանյութով կիսվել է Instagram-ում և Twitter-ում արգելափակվելուց մի քանի ժամ անց։
Տեսահոլովակը սկսվում է Yeezy x Gap հավաքածուի գովազդով՝ Grand Theft Auto խաղի ոճով: Դրանից հետո երաժիշտը մեքենայում լսում է չթողարկված ստեղծագործություններից հատվածներ։ Ամբողջ վլոգի ընթացքում Ուեսթը հանդիպում է նորաձևության աշխարհի գործընկերների հետ, իսկ վերջում գնում է Քիմ Քարդաշյանի և իր դստեր՝ Նորթի բասկետբոլի խաղին։
Քանյե Ուեսթի Instagram-յան էջն արգելափակվել է հակահրեական գրառման հրապարակման հետ կապված։ Արգելափակման պատճառը Ուեսթի կողմից հրապարակված ռեփեր Փի Դիդդիի հետ նամակագրության սքրինշոթն էր։ Դրանում Ուեսթը մեղադրել է գործընկերոջը, իբր «հրեաները ղեկավարում են»: Ավելի ուշ երաժիշտը Twitter-ում քննադատել է Մարկ Ցուկերբերգին, ինչից հետո նրա գրառումը ջնջվել է հակասեմականության համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)