Ուկրաինայում վարորդը նախկին նախագահ Պորոշենկոյին ողջունելիս բախվել է արգելափակոցին (տեսանյութ)
ՏեսանյութերՈւկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն ակամայից վթարի պատճառ է դարձել՝ ճանապարհին ողջունելով անցնող վարորդներին, հայտնում է Ren-TV-ն։
Միջադեպի տեսագրություններում երևում է, թե ինչպես է ուկրաինացի քաղաքական գործիչը զինվորականների և քահանայի ուղեկցությամբ քայլում մայրուղով և ձեռքով անում անցնող վարորդներին։
Նրանցից մեկը շեղվել է Պորոշենկոյի ողջույնից, շարունակել է շարժվել ու բախվել ժամանակավոր անցակետից ոչ հեռու ճանապարհին տեղադրված արգելափակոցին։ Վթարը ներկաների ծիծաղի պատճառ է դարձել։