Փարիզում համերգի ժամանակ բեմի վրա մահացել է երգիչ Միքաբենը (տեսանյութ)
ՏեսանյութերՀայիթիցի երգիչ Մայքլ Բենջամինը` Միկաբենը, անսպասելիորեն մահացել է համերգի ժամանակ: Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Ողբերգությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին։ Երաժիշտը ելույթի ժամանակ նոպա է ունեցել։ Նա բեմից հեռանալիս ընկել է։ Համերգի կազմակերպիչների խոսքով՝ Բենջամինը մահացել է՝ չնայած շտապօգնության ծառայությունների ջանքերին։ Նա 41 տարեկան էր։
Համացանցում հայտնվել է ողբերգության տեսանյութը։ Տեսահոլովակում երաժիշտը երգում է, իսկ հետո հանկարծակի շրջվում և ուղղվում է դեպի բեմից ելք։ Այնուհետև նա ընկնում է գետնին։ Երաժշտությունը դադարում է, և բժիշկների են կանչում։
«Ես ցնցված եմ երիտասարդ և շատ տաղանդավոր արտիստի՝ Մայքլ Բենջամինի հանկարծակի մահից։ Մենք կորցրել ենք Հայիթիի երաժշտության կարևոր գործչի»,- Twitter-ում գրել է Հաիթիի վարչապետ Արիել Հենրին։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)