Կիևում նորից պայթյուններ են որոտացել (տեսանյութ)
ՏեսանյութերԵրեքշաբթի՝ հոկտեմբերի 18-ին, Կիևում նորից պայթյուններ են որոտացել:
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշչենկոն պատմել է, որ երեք հարձակում է արձանագրվել քաղաքի Ձախ ափին գտնվող էլեկտրացանցի ուղղությամբ:
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ պայթյուններ են տեղի ունեցել մայրաքաղաքի Դեսնյանսկի շրջանում:
Նա նույնպես փաստել է, որ ռուսական զինուժի (դրոն-կամիկաձեների և հրթիռների միջոցով) հարվածների թիրախը եղել են կենսական նշանակության ենթակառուցվածքները:
Զոհերի և հնարավոր տուժածների մասին, առայժմ, չի հաղորդվում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)