Կինը բազմոցի տակ կոկորդիլոս է գտել և միայնակ դուրս քշել սողունին (տեսանյութ)
ՏեսանյութերՄեքսիկայում անվախ կինը դուրս է քշել կոկորդիլոսին, որը մտել էր իր բազմոցի տակ, իսկ վերջում շոյել է նրա պոչը: Համացանցում տեղադրված տեսանյութը նկատել է New York Post-ը (NYP):
Կադրերում երևում է, թե ինչպես է տնային հագուստով մեքսիկուհին վերցնում շվաբրը և սկսում դուրս քշել բազմոցի տակ թաքնված փոքրիկ կոկորդիլոսին։ Միևնույն ժամանակ նա մեղմորեն ասում է. «Դե, կոկորդիլոս, վերադարձիր քո լճակը։ Դե, իմ սեր: Դե, իմ անուշ տղա: Դե, իմ սիրուն երեխա»:
Սողունը ենթարկվում է տան տիրուհուն և սկսում շարժվել դեպի ելքը։ Ներխուժողին հրաժեշտ տալուց առաջ կինը շոյել է նրա պոչը։ Մեքսիկուհու փոքրիկ շունն ավելի էմոցիոնալ է արձագանքել կոկորդիլոսին, քան տիրուհին. նա հաչում էր կենդանու վրա և վազվզում նրա շուրջը։