Չինաստանում ոչխարների հոտը 12 օր առանց ընդմիջման քայլել է շրջանաձև (տեսանյութ)
ՏեսանյութերՉինաստանում ոչխարների հոտը, որը 12 օր առանց ընդմիջման քայլել է շրջանաձև, զարմացրել է ֆերմերին, գրում է Daily Mail-ը։
Ըստ Միաո անունով ֆերմերի՝ ամեն ինչ սկսվել է մի քանի ոչխարից, որոնք առանց պատճառի սկսել են քայլել ժամացույցի սլաքի ուղղությամբ, իսկ ավելի ուշ նրանց միացել է հոտի մնացած մասը։ Կինը խոստովանել է, որ կենդանիների մոտ երբեք նման պահվածք չի տեսել, ուստի դեպքի վայրից կադրեր է հրապարակել սոցցանցերում։
Մարդիկ նույնպես զարմացել են այս տեսարանից։ Մեկնաբանները սկսել են ենթադրել, թե ինչն է ստիպել ոչխարներին շրջանաձև քայլել։ Ոմանք ենթադրել են, որ կենդանիները հնարավոր է՝ հիվանդ են ինչ-որ բորբոքումով։ Ավելի ուշ Միաոն հավելել է, որ ոչխարները վերադարձել են նորմալ վիճակի, և նրանք առողջ տեսք ունեն։