Վեհափառ Հայրապետը բարևեց Սերժ Սարգսյանին ու գնաց մասնակցելու Գալուստ Սահակյանի հոգեհանգստին (տեսանյութ)
ՏեսանյութերԿոնդի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում ընթանում է պետական-քաղաքական գործիչ, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի հոգեհանգստի արարողությունը:
Քիչ առաջ այստեղ եկավ Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը: Դրանից առաջ այցելել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ Գալուստ Սահակյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նույն վայրում՝ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 11:30-13:00-ը, իսկ հուղարկավորությունը՝ նույն օրը՝ Երևանի Սպանդարյան գերեզմանատանը:
Գալուստ Սահակյանը եղել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, 2014-2017 թվականներին եղել է ՀՀ ԱԺ նախագահը։
Տեսանյութը՝ 24News.am-ի


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի