Պուգաչովան մեղադրվել է հեղինակային իրավունքների խախտման համար
Վերջին լուրեր
Ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովան հայտնվել է սկանդալի էպիկենտրոնում։ Նա մեղադրվում է հեղինակային իրավունքների խախտման մեջ, գրում է newsofstars.ru-ն։
Նինա Ալեքսենկոն բողոք է ներկայացրել Պրիմադոննայի կողմից օգտագործված «Не высовывайся, дочка» երգի բառերի անօրինական օգտագործման համար։ Չնայած իր պաշտանական կայքում Պուգաչովան նշել է երգի հեղինակի անունը՝ երգի խոսքերի դիմաց իր հասանելիք գումարը բանաստեղծուհին այդպես էլ չի ստացել։
Պարզվում է, որ երգչուհին պայմանագիր չի կնքել Նինա Ալեքսենկոյի հետ։
Ամենահամեստ հաշվարկներով՝ Պուգաչովան երգի հեղինակին պետք է յուրաքանչյուր ամիս վճարի 60.000 ռուբլի։ Այդպիսով նա կպարտավորվի մեկ տարվա ընթացքում վճարել ընդհանուր առմամբ 720.000 ռուբլի։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)