Բրիթնին Սփիրսի նոր առանձնատունը «X-Factor» շոուից վաստակած գումարով (լուսանկարներ)
Վերջին լուրեր
Փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսը որոշել է խելամտորեն ծախսել այն գումարները, որոնք նա վաստակել է «X-Factor» հեռուստահաղորդման նկարահանումների ընթացքում. իսկ դրանք կազմում են ավելի քան 15 մլն ԱՄՆ դոլար։
Երգչուհին 8,5 մլն ԱՄՆ դոլարով Լոս Անջելեսից քիչ հեռու գնել է քաղաքամերձ։ Ըստ «Forbes» ամսագրի վերջին տվյալների՝ միայն այս տարվա ընթացքում Բրիթնի Սփիրսը վաստակել է գրեթե 60 մլն ԱՄՆ դոլար։
Իսկ այս նոր առանձնատան ընդհանուր տարածքը կազմում է 8456 քառ.մ.։ Այն ունի 5 ննջասենյակ, 7 լոգասենյակ, բուխարու համար նախատեսված սենյակ, գինու մառան և կինոթատրոն։ Եվ, իհարկե, մեծ լողավազան, որն, ի դեպ, նախագծված է բակում։






















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)