Վանեսա Պարադիի նոր սիրավեպը
Վերջին լուրեր
Հոլիվուդյան աստղ՝ դերասան Ջոնի Դեփի հետ բաժանումը, Վանեսա Պարադի նկարծես թէ թողել է անցյալում։ Նախկինում ոչ այնքան հաճախ միջոցառումներին ներկա գտնվող աստղը, այժմ վարում է ակտիվ բոհեմական կյանք, գրում է news.guru.ua-ն։
Պարադին այժմ սիրային հարաբերություններ է սկսել Կարլա Բրունիի նախկին զուգընկերոջ՝ երաժիշտ Բենջամին Բայոլի հետ։
Զույգին շատ հարցերում միավորում է երաժշտությունը՝ Բենջամինը և Վանեսան նույնիսկ զուգերգ են ձայնագրել՝ «Enjoy» երգի հիման վրա։ Նրանք նաև նախագծում են մեկնել համատեղ համերգային շրջագայության։
Պարադիի և երաժշտի ծանոթությունը՝ Chanel նորաձևության տան ղեկավար Կարլ Լագերֆելդի ձեռքի գործն է. նա որոշեց ծանոթացնել ապագա զույգին, երբ հասկացավ, թե որքան նման են նրանք միմյանց։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)