Տեղաբաշխվել են 1.5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր
Վերջին լուրեր
Հոկտեմբերի 22-ին տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13211139 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 975 մլն 600 հազար դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 950 մլն դրամ, ոչ մրցակցային` 25 մլն 600 հազար դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1,467,346,952 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.8034% է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.0995%:
Աճուրդին մասնակցել է 4 դիլեր:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)