Խախտվել է ՀԿ աշխատակցի աշխատանքային իրավունքը
Վերջին լուրեր
Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններից մեկի նախկին աշխատակիցը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով վերականգնել իր աշխատանքային իրավունքները:
Պաշտպանին ուղղված իր դիմում աշխատակիցը հայտնել է, որ 2012թ.-ի սեպտեմբերի 10-ին գրավոր դիմում է ներկայացրել կազմակերպության ղեկավարին, համաձայն որի՝ խնդրել է հոկտեմբերի 10-ին լուծել իր հետ կնքված աշխատանքային պայմանագիրը: Սակայն նրա դիմումը հրաժարվել են ընդունել և հայտնել են, որ աշխատակիցը դիմումը պետք է ներկայացնի հետին ամսաթվով՝ սեպտեմբերի 3-ով, կամ նրան աշխատանքից կազատեն ղեկավարի հետ «հոգեբանական անհամատեղելիության» հիմքով:
Պաշտպանի միջնորդությամբ Աշխատանքի պետական տեսչությունը հարուցել է վարչական վարույթ, որի ընթացքում կողմերը կարողացել են գալ ընդհանուր համաձայնության և լուծել աշխատանքային վեճը:
Դեպքը վառ օրինակ է այն բանի, որ չնայած օրենսդրական կարգավորման մի շարք բացերի, մասնավոր ոլորտում աշխատող քաղաքացիները զրկված չեն իրենց աշխատանքային իրավունքների պաշտպանության հնարավորությունից: Այս ոլորտը ևս վերահսկելի է և բարձրաձայնելով խնդիրը՝ կարելի է հասնել դրա արդյունավետ հանգուցալուծման:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)