Լիլուն հաստատում է և զղջում
Վերջին լուրեր
«Ընկերներով էինք, մի քիչ գինովցած ու իրավապահ մարմինների հետ վիճաբանություն ծագեց, բայց որեւէ ոստիկանի հետ կոպիտ խոսելու, վիրավորելու միտք չեմ ունեցել»,- Slaq.am-ի հետ զրույցում հոկտեմբերի 21-ի վաղ առավոտյան տեղի ունեցած միջադեպի մասին պատմել է երգչուհի Լիլուն:
Նա ասում է, որ զղջում է պատահածի համար. «Եթե անգամ վիրավորել եմ որեւէ ոստիկանի, ուրեմն ներողություն եմ խնդրում՝ հատուկ միտք չեմ ունեցել»:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էր Lurer.com–ը, հոկտեմբերի 22-ին՝ ժամը 07.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 20 հասցեի մոտից բերման են ենթարկել Լիլուին և Կ. Պ.-ին, որոնք նույն օրը, ժամը 06.00-ին, հասարակական կարգի կոպիտ խախտմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ «Նիսան» մակնիշի ավտոմեքենայում բարձր երաժշտություն միացրած՝ մեծ արագությամբ երթևեկել են Հյուսիսային պողոտա, այնուհետև Տերյան և Ամիրյան փողոցով շարժվել դեպի Մաշտոցի պողոտա և ոստիկանների կողմից արված դիտողությանը պատասխանելով հայհոյանքներով՝ չեն ենթարկվել նրանց օրինական պահանջներին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)