«Ժողովուրդ». Շարականը չի կարող անհասկանալի լեզվով լսել...
Վերջին լուրեր
Երիտասարդ ռեփեր Հրագ Սիմոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չի հերքել, որ ինքը «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության հետևորդ է'բացատրելով, թե ինչու է ընտրել այդ ճանապարհը. «Ես չեմ կարող գնալ Առաքելական ու էդ անհասկանալի լեզվով շարականը լսել, չեմ հասկանում: Մի անգամ էլ ինձ հրավիրել էին Հայ առաքելական եկեղեցի' քարոզի, ու ինչ խոսեց քահանան, ես չհասկացա: Պարզ լեզվով չէր խոսում»: Երիտասարդը նաև առաջարկեց մեր հոգևոր առաջնորդին' Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, որպեսզի «Աստվածաշնչի» զանգվածային ընթերցում կազմակերպի ու երիտասարդ սերնդին մատուցի «Աստվածաշունչը եկեղեցու մեկնաբանությամբ: Թերթի հարցին, թե որն է իր գաղտնիքը, որ հեռուստաընկերությունները երիտասարդ ռեփերի առաջ դուռ չեն փակում, կրկին անկեղծ պատասխան տվեց. «Փողին մուննաթ»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)