ԵՄ-ում տարաձայնություններ են․ ինչ պահանջել Ռուսաստանից Իրանի պատերազմի գինը․ 2,8 միլիարդ բարելի մատակարարման կորուստ Տիգրան Ավինյանի ոտքի տակ որևէ մեկը չի փորում, Աննա Հակոբյանն իմ մոտ ընկերոջ քույրն է, մեր երկրի ղեկավարի կինն է. Ալեն Սիմոնյան Հարավային Կորեայի արտահանումը հատել է 1 տրիլիոն դոլարը Տակաիչի–Պուտին զրույց․ Տոկիոն բարձրացրել է ձերբակալության ու բիզնեսի հարցերը Սահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ. Փաշինյան ԱՄՆ-ի պարտքի նոր վերջնաժամկետը․ սահմանաչափը կարող է սպառվել փետրվարին Եվրոպան հավաքվում է Բեռլինում․ սեղանին Ուկրաինայի անվտանգությունն է Գրենլանդիայի շուրջ վճռորոշ քվեարկություն․ ինչ է ստանում ԱՄՆ-ը Երևանն ու Բաքուն պայմանավորվել են փոխանակվել «ճանապարհային քարտեզով»․ Ալեն Սիմոնյան Հայտնի են Հայաստանում ձմեռային զորակոչի ժամկետները Էր Ռիադում հրթիռային տագնապ․ բեկորները վնասներ են պատճառել 

ՀՀ վարչապետի տիկինը Սյունիքի մարզի Բնունիս գյուղում այցելել է 44-օրյա պատերազմի հերոսների տներ (ֆոտոշարք, տեսանյութ)

Տեսանյութեր

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այցելել է Սյունիքի մարզ: Այս մասին տեղեկանում ենք Աննա ՀԱկոբյանի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, որի մեջ նշվում է, որ Սիսիան համայնքում Աննա Հակոբյանին դիմավորել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, փոխմարզպետ Նարե Գևորգյանը, Սիսիան համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Համբարձումյանը: Բնունիս գյուղում վարչապետի տիկինն այցելել է 44-օրյա պատերազմում զոհված հերոսների տներ:

Աննա Հակոբյանին հյուրընկալել են հայրենիքի պաշտպանությանը կյանքը տված Էդգար Մարգարյանի տանը:Հաղորդագրության մեջ նշվում է, որ Էդգարի ընտանիքը Երևանում է ապրել, 2022-ին Էդգարի մայրը` Արսինե Սահակյանը որոշել է գյուղ տեղափոխվել: Սկզբում Նժդեհ գյուղն էր ընտրել, բայց տուն գնել հաջողվեց Բնունիսում:Տեղափոխվել է Բնունիս ու որոշել բիզնես սկսել` հյուրատուն հիմնել:Արսինե Սահակյանը Աննա Հակոբյանին իր ծրագրերն է ներկայացրել: Որոշել է գյուղի կյանքը ակտիվացնել:

Հյուրատունը դեռ կիսատ է կառուցած, բայց նախորդ տարվանից արդեն 300-ից ավելի հյուր է եկել Բնունիս, գիշերել են և´ Էդգարի, և´ գյուղի մյուս բնակիչների տանը: Արսինեն պատմել է, որ նման գործունեություն ծավալելը եղել է իր և որդու` Էդգարի երազանքը:Արսինեն Բնունիսում հոր հետ է ապրում, հյուրատան կառուցումից զատ մշակում են նաև հարակից հողակտորը:Տանը նաև փոքրիկ կարի արհեստանոց ունեն, էկոպայուսակներ են կարում, իսկ նկարազարդումները գյուղի երեխաներն են անում: Աշխատանքներում ներգրավել է նաև գյուղի կանանց: Որոշել է նաև կարպետագործության փոքրիկ անկյուն ստեղծել:

Արսինե Մարգարյանը Աննա Հակոբյանին պատմել է նաև գյուղում արվեստի դպրոց հիմնելու իր նախաձեռնության մասին: Արսինեն վստահ է, որ արվեստի դպրոցի հիմնումից հետո գյուղի երեխաները զբաղվածություն կունենան ու կմնան հայրենի գյուղում:Աննա Հակոբյանը բարձր է գնահատել Արսինե Մարգարյանի աշխատանքը, առաջարկել հերթով նախաձեռնությունները կյանքի կոչել` նախ հյուրատունը ամբողջությամբ կառուցել, հետո կենտրոնանալ արդեն արվեստի դպրոցի վրա: Արսինե Մարգարյանն էլ վարչապետի տիկնոջը տեղեկացրել է, որ արվեստի դպրոցի նորոգման համար արդեն ֆինանսավորող է գտել, թղթաբանությունը երբ ավարտեն, բարերարը գումարը կփոխանցի:

Վարչապետի տիկինը շրջել է Էդգարի տանը, ծանոթացել պայմաններին: Հույս հայտնել, որ շուտով հյուրատունն ամբողջապես պատրաստ կլինի և հյուրեր կընդունի ամբողջ երկրից ու նաև արտասահմանից:Հաջորդ կանգառը բնունիսցի Գևորգ Բաբաջանյանի տանն Էր: Գևորգի մայրը` Լիլիթ Սողոմոնյանը Աննա Հակոբյանին ուղեկցել է տուն, դրվագներ պատմել Գևորգի կյանքից ու զինվորական ծառայությունից:Գևորգը ծառայությունից հետո պայմանագիր է կնքել Զինված ուժերի հետ, պատերազմին մասնակցել է որպես պայմանագրային զինծառայող: Ընտանիքի մյուս տղան, Հակոբը, 44-օրյա պատերազմի ընթացքում ժամկետային զինծառայող էր: Կռվից ողջ-առողջ է վերադարձել:

Գևորգի մայրը` Լիլիթ Սողոմոնյանը հերոսի մայր լինելուց բացի նաև հերոս մայր է` 6 երեխա է լույս աշխարհ բերել:«Հայրենիքը կյանքից առավել գերադասած տղաների արարքն անգնահատելի է»,- որդեկորույս մայրերին` Լիլիթին ու Արսինեին ասել է վարչապետի տիկինը:Բնունիսում Աննա Հակոբյանը ևս մեկ տուն է այցելել, որտեղ ապրել է 44-օրյա պատերազմում զոհված Գոռ Գասպարյանը: Գասպարյանների ընտանիքը Բնունիս է տեղափոխվել Քաշաթաղից:Գոռը կամավոր է մեկնել առաջնագիծ, 44-օրյա պատերազմի ընթացքում կռվել է Ջրականում:

Տան երկրորդ տղան է: Գոռի մայրը` Շողիկ Գասպարյանը, գյուղի մյուս հերոսն է` 7 երեխայի մայր է:Գոռ Գասպարյանի տանը հավաքվեցին գյուղի 3 հերոս տղաների ծնողները, նման հավաքներ Բնունիսում հաճախ է լինում, այս անգամ հավաքը նախաձեռնվել էր տիկին Աննա Հակոբյանի այցի առթիվ:Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել հերոսների ծնողներին, որ նման հայրենասեր տղաներ են դաստիարակել, հավելել` բոլորը հավերժ պարտական են նրանց:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՄ-ում տարաձայնություններ են․ ինչ պահանջել ՌուսաստանիցԻրանի պատերազմի գինը․ 2,8 միլիարդ բարելի մատակարարման կորուստՏիգրան Ավինյանի ոտքի տակ որևէ մեկը չի փորում, Աննա Հակոբյանն իմ մոտ ընկերոջ քույրն է, մեր երկրի ղեկավարի կինն է. Ալեն ՍիմոնյանՀարավային Կորեայի արտահանումը հատել է 1 տրիլիոն դոլարըՏակաիչի–Պուտին զրույց․ Տոկիոն բարձրացրել է ձերբակալության ու բիզնեսի հարցերըՍահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ. ՓաշինյանԱՄՆ-ի պարտքի նոր վերջնաժամկետը․ սահմանաչափը կարող է սպառվել փետրվարինԵվրոպան հավաքվում է Բեռլինում․ սեղանին Ուկրաինայի անվտանգությունն էԳրենլանդիայի շուրջ վճռորոշ քվեարկություն․ ինչ է ստանում ԱՄՆ-ըԱՄՆ-ն ու Վենեսուելան վերականգնում են պաշտպանական համագործակցությունը․ նոր համաձայնագիրԵրևանն ու Բաքուն պայմանավորվել են փոխանակվել «ճանապարհային քարտեզով»․ Ալեն ՍիմոնյանՄոսկվան, Պեկինն ու Թեհրանը պայման են առաջադրել․ ի՞նչ են պահանջում ՄԱԳԱՏԷ-իցՀայտնի են Հայաստանում ձմեռային զորակոչի ժամկետներըԷր Ռիադում հրթիռային տագնապ․ բեկորները վնասներ են պատճառելԻսրայելը նոր գործողություն է սկսել Գազայում․ թիրախում ստորգետնյա թունելն էՀութիները հայտարարել են Ռիադի օդանավակայանի և ֆինանսական կենտրոնի հրթիռակոծման մասին Հայաստան-Ադրբեջան գործակցությունը անհայտ կորածների խնդրի լուծման ամենաարդյունավետ մեխանիզմն է. ՓաշինյանՊուտին-Թրամփ հանդիպումն ավարտվել է մեկ ժամից էլ շուտՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՏարածաշրջանում թշնամի չունենք, ամենամեծ թշնամին ներսի գործակալներն են․ ՍիմոնյանԻ՞նչ եղանակ է սպասվումՎթարների պատճառով մի քանի հասցենրում ջուր չի լինիԿարևոր լուր՝ թոշակառուների համարՊուտինը հայտնել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան հացահատիկի և պարարտանյութի խոշոր մատակարարումների մասինՊուտինը պատրաստ է գործընկերներին տրամադրել թվային և ԱԲ տեխնոլոգիաներՓաշինյան. Անհայտ կորածների հարցի ամենաարդյունավետ լուծումը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն էՌուսական ուժերը հայտնել են Խարկովի և Սումիի մարզերում նոր հարվածների մասինԱլեն Սիմոնյանը դեկտեմբերին Ադրբեջան է մեկնելու, հանդիպելու է ՀաջիևինՌուսական ՀՕՊ-ը հայտնել է սահմանամերձ շրջաններ ուղղված շուրջ 20 ԱԹՍ-ի խոցման մասինԸնդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումըԲուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». ՓաշինյանԻնչու Պապոյանը Մոսկվա չգնաց Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիսԻնչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախըԵրազ է տեսել ու սպանել մարդուն Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռըՄոսկվան արմատական է տրամադրված Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվիԾովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգըԿայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններըՊայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին«Ռոսատոմը» պահպանում է ուրանի մատակարարումը Միացյալ Նահանգներ՝ չնայած արգելքներինՊուտինի առաջարկը․ դաշինքի վերադարձ 1997 թվականի դիրքերին՝ Կալինինգրադում զորքերի կրճատման դիմացՆեթանյահուի դաշինքը պարտվել է․ Քնեսեթի նոր խոսնակը ընդդիմադիր Մատան Կահանան էԼեհական մամուլ․ Ռուսաստանը բազմաթիվ զոհերով սադրանք էր ծրագրում՝ մեղքը գցելով Ուկրաինայի վրաՊուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպման հիմնական թեմաները հայտնի ենԽաբարովսկում Ուկրաինայի հետախուզության հետ կապի կասկածանքով երկու անձ է ձերբակալվելՌուսաստանը վետո է դրել, ՄԱԿ-ի առաքելությունը հեռանում է․ ԱՄՆ-ն նոր քայլեր է քննարկում Մարոկկոյում«Համառ էր և ոչ այնքան շնորհակալ»․ Բայդենը բացահայտել է Զելենսկու հետ լարված հարաբերություններըՆիդերլանդական արտադրողը հայտնել է, որ իր հրթիռներով են հարվածել Ղրիմի կամրջին
Ամենադիտված