Ծնվել է 44-օրյա պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Սենիկ Խուրշուդյանի եղբայրը
Տեսանյութեր«Էրեբունի» ԲԿ ծննդատանը ծնվել է 44-օրյա պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Սենիկ Խուրշուդյանի եղբայրը:
Տեղեկանում ենք բժշկական կենտրոնից։
«Ծնողները փոքրիկին Հովհաննես են անվանել: Սենիկի մայրը՝ Հրանուշ Խուրշուդյանը «Էրեբունի» ԲԿ է դիմել հղիության 3-րդ եռամսյակում՝ առողջական խնդիրներով: Ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանի գլխավորությամբ բժշկական բազմամասնագիտական թիմը լուրջ աշխատանք է կատարել՝ հասնելով ցանկալի արդյունքի»,-ասված է հաղորդագրության մեջ: