Ուկրաինան պատրաստ է խաղաղության համաձայնագրի՝ ըստ ներկայիս առաջնագծի. Զելենսկին՝ Fox News-ին Չինաստանը նախապատրաստում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումը Իտալիան խստացնում է զանգվածային անկարգություններին մասնակցելու պատիժը Այնպիսի ժամանակաշրջանում ենք, որը կարող է հանգեցնել լարվածության. Մակրոն Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Ռուսական դիզելային վառելիքը ԱՄՆ կարտահանվի Բալթիկ ծովի նավահանգիստներից Միակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասին NASA-ն փակել է պատմական առաքելությունը, բայց տիեզերանավը շարունակում է ուղին Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն Հայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավորները Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ Էնրիկե ՏՀԶԿ-ի և Թուրքիայի արդարադատության նախարարության կազմակերպած բարձրաստիճան հանդիպմանը Սրբուհի Գալյանը հանդես է եկել ելույթով 

Սա է «5-րդ շարասյուն» փնտրող թուրքական վեցնոցի իրական պատկերը․ Արմեն Աշոտյան

Բլոգոսֆերա

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում «Սա է «5-րդ շարասյուն» փնտրող թուրքական վեցնոցի իրական պատկերը» խորագրով գրառում է արել․

«Երեկ ձեզ ներկայացրել եմ փաստեր, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը դավաճան՝ հիմնվելով 44-օրյա պատերազմի նախընթաց շրջանում ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացների, Նիկոլ Փաշինյանի միտումնավոր սխալների, հիմարությունների, պատերազմի ընթացքում ցուցաբերած հիմնական դավաճանական աստիճանի տգետ կամ դիտավորյալ որոշումների վրա:

Ուզում եմ շարունակել հիմնավորումներս և ապացուցել ձեզ, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է նաև նոյեմբերի 9-ից հետո:

Եվ այսպես ՝ Նիկոլ Փաշինյանը դավաճան է 2020-ի նոյեմբերի 9-ից հետո, որովհետև.

1. Միայն դավաճանը, ով դարձավ պարտության ոչ այնքան սիմվոլ (Մարուքյան Էդմոնի ականջը կանչի), որքան պատճառ, կարող էր շարունակել ջանքեր գործադրել կառավարման ղեկին մնալու համար:

2. Միայն դավաճանը կարող էր դա իրականացնելու համար դիմել այնպիսի սադրանքների, որոնք փոխանակ միախմբեին հանրությանը և հանեին սթրեսից, առավել գրգռեցին՝ առանց այն էլ սթրեսի մեջ գտնվող հայ հասարակությանը՝ բերելով առավել մեծ բևեռացման և անարդարության խորացող զգացումի:

3. Միայն դավաճանը կարող էր աշխարհաքաղաքական շահերի սպասարկման շղթայում ընդգրկել սեփական ճղճիմ շահն ու երկիրը տանել անիմաստ արտահերթ ընտրությունների:

4. Միայն դավաճանը կարող էր այդ ընտրությունների նախաշեմին հանդես գալ խոստումներով, որոնք ի սկզբանե գիտեր, որ չի կատարելու:

Մասնավորապես Արցախի հարցով ՝ ինքնորոշման իրավունք, դեօկուպացիա և այլն:

5. Միայն դավաճանը կարող էր իր քաղաքական գոյությամբ ընտրություններից հետո «լեզու դնել» Ադրբեջանի նախագահ Ալիևի բերանը, որ նա ստացել է «կապիտուլյացիայի մանդատ», որ հայ ժողովուրդը մարսել է նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան և չարաբաստիկ ուղերձ հղել միջազգային հանրությանը հայ ժողովրդի անունից առ այն, որ 680․000 թվագրված «կողմ» ձայներով այս ժողովուրդը պատրաստ է 21-րդ դարում քաղաքական պատմության մեջ մտնել որպես միակ և բացառիկ անթասիբ ազգ:

6. Միայն դավաճանը կարող էր միջազգային որևէ ատյանում չբարձրաձայնել 44-օրյա պատերազմում ադրբեջանա-թուրքական ագրեսիայի իրավական և պատժամիջոցային հետևանքների մասին հարցը:

7. Միայն դավաճանը կարող էր որևէ միջազգային ատյանում որևէ ջանք չգործադրել Ադրբեջանին ու Թուրքիային «նեղելուն» ուղղված:

8. Միայն դավաճանը կարող էր մոռացության մատնել միջազգային կառույցների կողմից արձանագրված՝ Թուրքիայի՝ Մերձավոր Արևելքից գրոհայիններ բերելու փաստը:

9. Միայն դավաճանը կարող էր ներել Ադրբեջանի ռազմական հանցագործությունները և որևէ գործնական քայլ չձեռնարկել միջազգային պատժիչ մեխանիզմներ գործադրելու համար:

10. Միայն դավաճանը կարող էր նպաստել ադրբեջանական քաղաքականությանը՝ համաձայնելով որոշ միջնորդների մոտեցումներին, օրինակ ՝ վերացնելու «Լեռնային Ղարաբաղ» հասկացությունը փաստաթղթերից:

11. Միայն դավաճանը «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը» կարող էր փոխարինել «ԼՂ հայ բնակչության իրավունքներ և անվտանգություն» եզրույթով:

12. Միայն դավաճանը կարող էր Արցախի ժողովրդի անվտանգության և ապագայի պատասխանատվությունն ի հակառակ իր իսկ կառավարության ծրագրի ՝ գցել այլոց, մասնավորապես ՝ Ռուսաստանի «գրպանը»:

13. Միայն դավաճանը կարող էր Արցախի ժողովրդին պարբերաբար «հաթաթաներ» տալ և հանդուրժել «120. 000-ն ընդդեմ 3 միլիոնի»՝ սեփական թիմի գեներացրած պառակտիչ ու թուրքական քարոզչական թեզերը:

14. Միայն դավաճանը կարող էր Հայաստանը դարձնել գեոպոլիտիկ գիգանտների բախման մարտաբեմ:

15. Միայն դավաճանը կարող էր աշխարհաքաղաքական այս լարվածության ֆոնին խնդրի սառեցմանն ուղղված ջանքեր գործադրելու, աշխարհաքաղաքական խաղերի մեջ չմտնելու, այլ՝ ՄԽ համանախագահների ինստիտուտի ճակատագրի վերջնական որոշմանը սպասելու փոխարեն մտնել սեպարատ բանակցությունների մեջ:

16. Միայն դավաճանը կարող էր նոյեմբերի 9-ի խայտառակ պարտությունից հետո ջախջախված բանակի նկատմամբ դրսևորել պակաս գուրգուրանք և փաղաքշանք, քան ոստիկանության նկատմամբ, որի ծառայողներին բաժին հասած պարգևավճարների և նյութական ապահովության մասին հայ զինվորներն ու սպաները կարող էին միայն երազել:

17. Միայն դավաճանը կարող էր պարտությունից հետո 2 տարի միջոցներ չհատկացնել սպառազինության ձեռքբերմանը և բանակի կենցաղային պայմանների բարելավմանը:

18. Միայն դավաճանը կարող էր նոյեմբերի 9-ից հետո համաձայնել և սեփական թիմակիցների գարշահոտ շուրթերով հիմնավորել, որ GPS-ով դելիմիտացիան և դեմարկացիան OK է:

19. Միայն դավաճանը կարող էր այդքան հեշտությամբ հանձնել ու հրաժարվել Գորիս-Կապան ճանապարհից:

20. Միայն դավաճանը կարող էր պատերազմից հետո իր թիմի տարբեր այլ անդամների հետ միասին հանդուրժել, խրախուսել ու մասնակցել բազմաթիվ կոռուպցիոն ռիսկերի:

21. Միայն դավաճանը կարող էր հանրային համերաշխության մթնոլորտի փոխարեն ( իր սադրիչ, քաղաքական նկատառումներից ելնելով) իրավապահ համակարգի չարաշահման գործողություններով էլ ավելի պառակտել հասարակությանը:

22. Միայն դավաճանը կարող էր շարունակաբար քանդել ազգային ինքնության հենասյուները ՝ եկեղեցի, ընտանիք, բարոյականություն և այլն:

Դավաճանություն էր նաև՝

* նոյեմբերի 9-ի հայտարարությամբ չնախատեսված՝ 200 քառ կմ Կուբաթլիում և Զանգելանում զիջելը,

* ադրբեջանական ռազմագերիներին և պատերազմի հետ կապ չունեցող սպանություններ գործած անձանց «ափալ-թափալ» մինչև վերջին հայ ռազմագերու վերադարձը հանձնելը,

* ռազմագերիների հարցը «բրախելը»,

* մոտ 100 չնույնականացված և չհուղարկավորված մարմին ունենալը,

* հայ-ադրբեջանական շփման գծում բանակին նվազագույն պայմաններով չապահովելը,

* ՄԽ հիմնարար սկզբունքներից հրաժարվելը և «չխմած» Ալմաթայի 91 թվականի հռչակագիր «մեյդան» բերելը,

* Ալիևի թե՛ անձնական վիրավորանքներին, թե՛ քաղաքական լկտիություններին չպատասխանելը:

Ինչպես տեսնում եք՝ Նիկոլ Փաշինյանի դավաճանության մասին ապացույցներն ու վկայություններն ավելի քան բավարար են ինչպես մինչև 44-օրյա պատերազմն ու պատերազմի ընթացքում, այնպես էլ ՝ հատկապես պատերազմից հետո:

Սա է «5-րդ շարասյուն» փնտրող թուրքական վեցնոցի իրական պատկերը»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուկրաինան պատրաստ է խաղաղության համաձայնագրի՝ ըստ ներկայիս առաջնագծի. Զելենսկին՝ Fox News-ինՉինաստանը նախապատրաստում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումըԻտալիան խստացնում է զանգվածային անկարգություններին մասնակցելու պատիժըԱյնպիսի ժամանակաշրջանում ենք, որը կարող է հանգեցնել լարվածության. ՄակրոնՌուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններըՌուսական դիզելային վառելիքը ԱՄՆ կարտահանվի Բալթիկ ծովի նավահանգիստներիցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինNASA-ն փակել է պատմական առաքելությունը, բայց տիեզերանավը շարունակում է ուղինՌուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր ԼայենՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավորներըՄենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՏՀԶԿ-ի և Թուրքիայի արդարադատության նախարարության կազմակերպած բարձրաստիճան հանդիպմանը Սրբուհի Գալյանը հանդես է եկել ելույթովԻրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել է տարածաշրջանն ապակայունացնելու և կեղծավորության մեջՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՔրեակատարողական ծառայությունը հակադարձել է տվյալների վերաբերյալ հնչած քննադատությանըԵրևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 14-20-ըՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըԷբոլա տենդը հասել է Նիգերիայի մայրաքաղաք․ հայտնաբերվել է վարակման առաջին դեպքըԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՈւկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձՅամալը կրկնել է Մբապեի ռեկորդըՀայաստանը զարգացնում է «Արմեդ» ազգային էլեկտրոնային առողջապահական ենթակառուցվածքը. նախարարը՝ World Bio Summit 2026 համաժողովում Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն ԳևորգյանինՍա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես ԻշխանյանՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիՍիրիայում խաղաղությունն ու կայունությունը կրկին ամրապնդվում են. ԷրդողանՓարիզում ջարդերից հետո ձերբակալվածների թիվը հասել է 557-ի․ նրանցից 433-ը չափահաս ենԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՊետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելելՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովCOP17-ում քննարկվել են բնության հետ կապված ռիսկերի կառավարման հարցերԲաքուն Անկարայից պահանջում է չմիջամտել երկրի ներքին գործերինՊուտինը հանձնարարել է ակտիվացնել դիվերսիաները ՆԱՏՕ-ի երկրների դեմ. WSJ14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվըՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԶելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցինԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաԻնձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և ներկայացնել նվաճածս RAF-ի չեմպիոնական գոտին. ՀարությունյանԻրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ արդար և արժանապատիվ համաձայնության հասնել. ԱրաղչիՄեքենա չկայանել. Դեմիրճյան փողոցում գծանշումներ են իրականացվելուՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններին․ oxu. azՈւշակով. Ուիթքոֆը նշել է եվրոպացիների և Կիևի նոր մոտեցումները կարգավորմանըԼիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրելՈւշակով. Պուտինը Ուիթկոֆի հետ քննարկել է եռակողմ բանակցությունների վերսկսումըՄիրզոյանն անդրադարձել է TRIPP-ի բաժնեմասը Թուրքիային վաճառելու մտահոգությանըՆոր մեղադրանք՝ Վարդան Ղուկասյանի նկատմամբ․ երկու դրվագ է առաջադրվելՏավուշում փայտանյութով բեռնված մեքենա են հայտնաբերվել․ վարորդը խոստովանել է՝ 3 ծառ է հատելԳազի գինը, ատոմակայանը և այլ հարցեր պետք է դիտարկել ընդհանուր համատեքստում․ Միրզոյան
Ամենադիտված