Ուկրաինան պատրաստ է խաղաղության համաձայնագրի՝ ըստ ներկայիս առաջնագծի. Զելենսկին՝ Fox News-ին Չինաստանը նախապատրաստում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումը Իտալիան խստացնում է զանգվածային անկարգություններին մասնակցելու պատիժը Այնպիսի ժամանակաշրջանում ենք, որը կարող է հանգեցնել լարվածության. Մակրոն Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Ռուսական դիզելային վառելիքը ԱՄՆ կարտահանվի Բալթիկ ծովի նավահանգիստներից Միակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասին NASA-ն փակել է պատմական առաքելությունը, բայց տիեզերանավը շարունակում է ուղին Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն Հայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավորները Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ Էնրիկե ՏՀԶԿ-ի և Թուրքիայի արդարադատության նախարարության կազմակերպած բարձրաստիճան հանդիպմանը Սրբուհի Գալյանը հանդես է եկել ելույթով 

Ծեծի ենթարկված քաղաքացին պատահաբար սպանել էր իրեն ծեծողի կնոջը․ քրգործի նախաքննությունն ավարտվել է

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է Երևանի 31-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու, վերջինիս կնոջ սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2021 թվականի սեպտեմբերի 27-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի բակում վիճաբանություն է առաջացել Երևանի 25-ամյա բնակիչ Լ.Ա.-ի և 31-ամյա բնակիչ Վազգեն Մարգարյանի միջև, որի ընթացքում վերջինս իր ընկերների հետ ծեծի է ենթարկել 25-ամյա երիտասարդին:

Իրեն ծեծի ենթարկելու համար վրեժ լուծելու շարժառիթով Վ. Մարգարյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կարճ ժամանակ անց՝ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, երիտասարդը հանդիպել է իր 30-ամյա ծանոթ Լ.Ս.-ին և տեղեկացրել իր հանցավոր մտադրության մասին:

Վերջինս զանգահարել է երիտասարդին ծեծի ենթարկած անձին և նրանից տեղեկանալով, որ գտնվում է Երևան քաղաքի «Հաղթանակ» զբոսայգում, այդ տեղեկատվությունը տրամադրել է 25-ամյա երիտասարդին, որից հետո միասին, վերջինիս վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով գնացել են հիշյալ վայր:

Նկատելով 31-ամյա տղամարդուն և նրա ընկերներին, Լ. Ա.-ն, իր հետ վերցնելով ապօրինի ձեռք բերած հրազենը, իջել է ավտոմեքենայից ու շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով շուրջ 15 կրակոց է արձակել երեք ընկերների հետ Վ. Մարգարյանի և նրա «Լենդ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Արդյունքում Վ. Մարգարյանը, աջ ոտքի թաթին ստանալով վիրավորում, դիմել է փախուստի ու թաքնվել, իսկ կրակոցներից մեկը դիպել է հիշյալ ավտոմեքենայի սրահի հետնամասում գտնվող՝ վերջինիս կնոջ՝ Դիանա Դարբինյանի կրծքավանդակին, որի հետևանքով կինը տեղում մահացել է:

Այնուհետև, 25-ամյա երիտասարդն իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգը փոխանցել է իր հետ եկած ծանոթին՝ Լ.Ս.-ին, ով վերցնելով այն՝ ապօրինի պահել է իր մոտ և վարելով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, հեռացել՝ հրազենը փոխադրելով այլ վայր:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Լ.Ա.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նրա 30-ամյա ծանոթ Լ.Ս.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելքը:

Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և քրեական վարույթը դատարան ուղարկելու նպատակով:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուկրաինան պատրաստ է խաղաղության համաձայնագրի՝ ըստ ներկայիս առաջնագծի. Զելենսկին՝ Fox News-ինՉինաստանը նախապատրաստում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումըԻտալիան խստացնում է զանգվածային անկարգություններին մասնակցելու պատիժըԱյնպիսի ժամանակաշրջանում ենք, որը կարող է հանգեցնել լարվածության. ՄակրոնՌուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններըՌուսական դիզելային վառելիքը ԱՄՆ կարտահանվի Բալթիկ ծովի նավահանգիստներիցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինNASA-ն փակել է պատմական առաքելությունը, բայց տիեզերանավը շարունակում է ուղինՌուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր ԼայենՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավորներըՄենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՏՀԶԿ-ի և Թուրքիայի արդարադատության նախարարության կազմակերպած բարձրաստիճան հանդիպմանը Սրբուհի Գալյանը հանդես է եկել ելույթովԻրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել է տարածաշրջանն ապակայունացնելու և կեղծավորության մեջՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՔրեակատարողական ծառայությունը հակադարձել է տվյալների վերաբերյալ հնչած քննադատությանըԵրևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 14-20-ըՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըԷբոլա տենդը հասել է Նիգերիայի մայրաքաղաք․ հայտնաբերվել է վարակման առաջին դեպքըԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՈւկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձՅամալը կրկնել է Մբապեի ռեկորդըՀայաստանը զարգացնում է «Արմեդ» ազգային էլեկտրոնային առողջապահական ենթակառուցվածքը. նախարարը՝ World Bio Summit 2026 համաժողովում Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն ԳևորգյանինՍա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես ԻշխանյանՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիՍիրիայում խաղաղությունն ու կայունությունը կրկին ամրապնդվում են. ԷրդողանՓարիզում ջարդերից հետո ձերբակալվածների թիվը հասել է 557-ի․ նրանցից 433-ը չափահաս ենԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՊետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելելՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովCOP17-ում քննարկվել են բնության հետ կապված ռիսկերի կառավարման հարցերԲաքուն Անկարայից պահանջում է չմիջամտել երկրի ներքին գործերինՊուտինը հանձնարարել է ակտիվացնել դիվերսիաները ՆԱՏՕ-ի երկրների դեմ. WSJ14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվըՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԶելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցինԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաԻնձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և ներկայացնել նվաճածս RAF-ի չեմպիոնական գոտին. ՀարությունյանԻրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ արդար և արժանապատիվ համաձայնության հասնել. ԱրաղչիՄեքենա չկայանել. Դեմիրճյան փողոցում գծանշումներ են իրականացվելուՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններին․ oxu. azՈւշակով. Ուիթքոֆը նշել է եվրոպացիների և Կիևի նոր մոտեցումները կարգավորմանըԼիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրելՈւշակով. Պուտինը Ուիթկոֆի հետ քննարկել է եռակողմ բանակցությունների վերսկսումըՄիրզոյանն անդրադարձել է TRIPP-ի բաժնեմասը Թուրքիային վաճառելու մտահոգությանըՆոր մեղադրանք՝ Վարդան Ղուկասյանի նկատմամբ․ երկու դրվագ է առաջադրվելՏավուշում փայտանյութով բեռնված մեքենա են հայտնաբերվել․ վարորդը խոստովանել է՝ 3 ծառ է հատելԳազի գինը, ատոմակայանը և այլ հարցեր պետք է դիտարկել ընդհանուր համատեքստում․ Միրզոյան
Ամենադիտված