Քորթնի Քարդաշյանն անկեղծ լուսանկարներ է հրապարակել
Լուսանկարներ
Ռեալիթի շոուի աստղ և գործարար Քորթնի Քարդաշյանն անկեղծ լուսանկարներ է հրապարակել։ Նա նկարները տարածել է սոցիալական ցանցերում։
43-ամյա գործարարը լուսանկարվել է սեփական Lemme ապրանքանիշի համար։ Տեսախցիկի առաջ նա կեցվածք է ընդունել բաց վարդագույն գիշերազգեստով՝ ժանյակավոր զարդարանքով։ Կերպարը լրացրել են բաց ձիթապտղի գույնի թիկնոցը և բարձրակրունկ կոշիկները։
Երկրպագուները նմանություններ են գտել Քորթնի Քարդաշյանի և Մերիլին Մոնրոյի՝ «Յոթ տարվա տենչ» ֆիլմում (1955) կրած հանդերձանքի միջև: «Մերիլին Մոնրոյին շատ նման է», «Խոսքեր չկան, կերպարները շատ նման են», «Հագուստի հիանալի ընտրություն»,- գրել են երկրպագուները սոցցանցերում։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)