Ռոբերտ Քոչարյանը դատարանի թույլտվությամբ բացակայում է Հայաստանից․ Բագրատ Միկոյան․ Yerevan.Today
ՀասարակությունՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանի թույլտվությամբ բացակայում է Հայաստանից։ Այս մասին Yerevan.Today-ին հայտնել է նախագահի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանն՝ անդրադառնալով լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը, թե Ռոբերտ Քոչարյանը երկու ամսով մեկնել է Հայաստանից:
«Նախագահ Քոչարյանը դատարանի թույլտվությամբ բացակայում է Հայաստանից, հաջորդ դատական նիստը նշանակված է ապրիլի 18-ին, մինչեւ այդ, նախագահը կվերադառնա Հայաստան»,- ասել է Բագրատ Միկոյանը։