Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում Հայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ Թադևոսյան Յոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցը Tesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու «Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասին Google-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ին Microsoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչում Յուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքը Մայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը 0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը «Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլար 

Կառավարության ջանքերն ուղղված են նրան, որ ունենանք բաց ճանապարհներ հարեւան երկրների հետ․ Թորոսյան

Մասնագիտություն ընտրելիս ճիշտ կլինի հասկանալ՝ ի՞նչն է ավելի հոգեհարազատ։ Տարիների ընթացքում կարելի է սովորել եւ ձեռք բերել նոր մասնագիտություն, «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Լոռու մարզի Լեռնապատի Երվանդ Դալլաքյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը: Տեղեկանում ենք ԱԺ լրատվական ծառայությունից։

Աշակերտների այն հարցին, թե ինչպես ճիշտ կողմնորոշվել մասնագիտություն ընտրելիս, պատգամավորը խորհուրդ է տվել ոչ միայն մասնագիտություն ընտրելիս, այլ առհասարակ լինել նպատակասլաց, քանի որ հենց նպատակասլացությունը կօգնի մասնագիտական բարձունքների հասնելու հարցում, իսկ լավ սովորելն ու շատ կարդալն էլ կօգնեն ապագայում պիտանի մասնագետ դառնալուն։

Արփինե Դավոյանը հյուրերին ներկայացրել է պատգամավորի աշխատանքի մանրամասները, գործելաոճը։

Խոսելով քաղաքականությունից՝ հյուրերը հետաքրքրվել են՝ արդյո՞ք մեր երկրում սխալ չէ ունենալ մի քանի տասնյակ կուսակցություն, ինչին ի պատասխան՝ խորհրդարանականը նշել է․ «Մենք ժողովրդավարական  երկիր ենք  եւ չենք կարող սահմանափակել կուսակցությունների քանակը, պարզապես քաղաքացին ինքը պետք է հետաքրքրվի եւ հասկանա՝ դրանցից որո՞նք են գործում ի նպաստ ժողովրդի»։

Արփինե Դավոյանը հորդորել է երբեք կանգ չառնել, միշտ քայլել առաջ՝ նպատակին եւ երազանքին հասնելու համար եւ հավելել է․ «Դուք եք մեր ապագան, ձեր սերունդը պետք է պատասխանատվություն զգա, քանզի մեր երկրի համար դուք կարեւոր մարդիկ եք։ Միշտ գնացե՛ք առաջ»։

Նույն օրը խորհրդարանում էին Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Ամասիայի միջնակարգ դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները։
Նրանց հետ հանդիպել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանը եւ Արսեն Թորոսյանը։
Հանդիպման ընթացքում հյուրերը կիսվել են իրենց մտահոգություններով՝ նշելով, որ դպրոցը չունի գրադարան եւ լաբորատորիա, մարզադահլիճն էլ բարվոք վիճակում չէ։

Թագուհի Ղազարյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված է վերանորոգել  կամ հիմնանորոգել 300 դպրոց։ Նա պատրաստակամություն է հայտնել ԿԳՄՍ նախարարից հետաքրքրվել՝ արդյո՞ք նրանց դպրոցն ընդգրկված է ծրագրում եւ եթե չլինի ընդգրկված, ապա հետամուտ կլինի, որպեսզի դպրոցը ներառվի այդ ծրագրում։

Թագուհի Ղազարյանն անդրադարձել է նաեւ տասներկուամյա կրթությանը՝ նշելով, որ դպրոցներում վերջին երկու տարիների կրթությունը պետք է լինի մասնագիտական ուղղվածությամբ, ինչը կնպաստի կրկնուսույցներին չդիմելուն, մասնագիտական ուղղվածության առարկաների դժվարություններն ինքնուրույն հաղթահարելուն եւ բուհեր ընդունվելու համար հիմնարար գիտելիքներ ստանալուն։
Հյուրերը նաեւ հետաքրքրվել են իրենց համայնքում գյուղատնտեսության զարգացման ծրագրերով։

Ի պատասխան Արսեն Թորոսյանը նշել է․ «Մեր Կառավարության ջանքերն ուղղված են նրան, որ ունենանք բաց ճանապարհներ հարեւան երկրների հետ, ինչը կնպաստի մեր գյուղատնտեսական ապրանքների արտահանմանը։ Մենք պետք է ջանք չխնայենք անել ամեն ինչ՝ տեղական  ապրանքներն ավելի մրցունակ դարձնելու նպատակով»։ Նա նաեւ տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը գյուղատնտեսական ոլորտը զարգացնելու համար իրականացնում է տարբեր ծրագրեր։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթիինՓեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը148 անօդաչու և 3 հրթիռ․ Ուկրաինան հարվածներ է արձանագրել 19 վայրումԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները փակուղում են3։9-ից՝ 11։9․ Հայկ Մարտիրոսյանը մեկ պարտիայով վճռեց 9-րդ տեղի պայքարըԱբաս Արաղչի․ ԱՄՆ-ը պետք է հստակ հայտարարի Իրանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու ցանկության մասինՖիննական ծոցում հարվածել են բեռնանավի․ նահանգապետը հայտնում է տարհանման մասինԻրանը փաստացիորեն դուրս է մնացել Միջուկային զենքի տարածման կանխման պայմանագրիցՔեյնը փոխարինվեց 20-րդ րոպեին․ «Բավարիան» նրան կորցրեց մի քանի ամսով«Քաղցած խաղերի» նոր ֆիլմը գլխավորում է կինովարձույթը 67 շուկայից 66-ումԹրամփը բարձր հարկով է սպառնում արտերկրում տվյալների կենտրոն կառուցող ընկերություններինՄԱԿ-ը Աֆրիկային կոչ է արել միասին պայքարել մարդկանց մաքսանենգության դեմ
Ամենադիտված