Կիմ Չեն Ընի դստերը նկատել են Dior-ի թանկարժեք բաճկոնով
ԼուսանկարներՀյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի դստերը՝ Կիմ Չժու Էին, նկատել են 2800 դոլար արժողությամբ Dior շքեղ ապրանքանիշի հանդերձանքով։ Համապատասխան տեղեկությունը հրապարակում է NDTV-ն։
Ըստ նյութի՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդի տասը տարեկան երեխան սև բաճկոնով ներկա է եղել հրթիռի հերթական արձակմանը, որը տեղի է ունեցել մարտի 16-ին։ Հայտնի է, որ այս վերնազգեստը ֆրանսիական նորաձեւության տան տեսականու մեջ ներկայացված է 2800 դոլարով: