Չինաստանում 7-ամյա աղջիկը տղային գցել է ջրհորը (տեսանյութ)
ՏեսանյութերՉինաստանում 7-ամյա աղջիկը տղային ջրհորի մեջ է գցել, գրում է Asia One-ը։ Դպրոցական աղջկա գործողությունները ֆիքսել են անվտանգության տեսախցիկները, իսկ սոցցանցերի օգտատերերը նրան մեղադրել են դաժանության մեջ։
Կադրերում երեւում է, թե ինչպես է աշակերտուհին իր գրկում տանում իրենից փոքր տղային ու նետում ջրհորը։ Չինուհու զոհը փորձել է չընկնել փոսը եւ մատներով կառչել է ջրհորի եզրից, սակայն աղջիկը խանգարել է նրան իրականացնել իր ծրագիրը։ Արդյունքում երեխան վայր է ընկել։
Դրանից հետո աշակերտուհին հեռացել է՝ իր զոհին թողնելով միայնակ։ Ճիչերը լսելով՝ գյուղացիները վազելով մոտեցել են ու երեխային հանել հինգ մետրանոց ջրհորից։ Ավելի ուշ ոստիկանությունից հայտնել են, որ չորսամյա տղան առանձնապես չի տուժել։ Հաղորդվում է, որ երեխաները հաճախ են միասին խաղում և ընկերներ են։
Երեխաների ընտանիքները պայմանավորվել են փոխհատուցման շուրջ։