Արձակուրդում գտնվող բրիտանացին աղջկա պատճառով վիճել է ընկերոջ հետ և մխրճվել հետիոտների ամբոխի մեջ (տեսանյութ)
ՏեսանյութերՄալյորկայում բրիտանացի զբոսաշրջիկը ընկերոջ հետ վիճել է աղջկա պատճառով և զայրույթից իր մեքենան քշել հետիոտների ամբոխի մեջ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Մագալուֆ հանգստավայրում իրենց համատեղ հանգստի ժամանակ։ 29-ամյա երիտասարդը, ով հենց նոր էր վիճաբանել ընկերոջ հետ, նստել է մեքենան և դիտավորյալ վրաերթի ենթարկել մարդկանց։ Նրանցից երեքին հաջողվել է մի կողմ նետվել, սակայն երկու մարդ՝ բրիտանացի ու լեհուհի, ընկել են անիվների տակ և վիրավորվել։
Տուժածներից մեկը կորցրել է գիտակցությունը։ Երկուսն էլ տեղափոխվել են հիվանդանոց, սակայն շուտով դուրս են գրվել, քանի որ վնասվածքները թեթև են եղել։ Ոստիկանությունը չի բացառում, որ տուժածների հետ վթարի հեղինակը դեպքից մի քանի րոպե առաջ վիճաբանել է։
Վարորդը ձերբակալվել է սպանության փորձ կատարելու կասկածանքով։ Հետաքննության ընթացքում պարզվել է, որ Մալյորկայում հանգստի ժամանակ նա թմրանյութ է օգտագործել։