ԱԹՍ-ներով զանգվածային հարձակում է իրականացվել Սանկտ Պետերբուրգի ուղղությամբ. մանրամասներ Վրաերթ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով «Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցել SpaceX-ի Falcon 9 հրթիռը երկնքում տպավորիչ «տիեզերական մեդուզա» է առաջացրել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա 30 հազար դոլարանոց բազմոց՝ Porsche-ի տեսքով Վան Գոգի կտավը, որը 60 տարի չի ներկայացվել հանրությանը, ցուցադրվել է Հոնկոնգում Գիշերային երկնքի պայծառությունը կրկնապատկվում է յուրաքանչյուր 8 տարին մեկ Ռուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. Զելենսկի Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են հետաձգվել կամ չեղարկվել Վինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ Մոուրինյու 

Կխնդրենք ձեզ այդ հավաստի տեղեկությունները փոխանցել այլ երկրների մեր բոլոր գործընկերներին․ նախագահը՝ Ռադոսլավ Ֆոգիելին

Տեսանյութեր

Մեր երկու երկրները դժվար ժամանակներ են ապրում: Մեր տարածաշրջաններում խաղաղ չէ: Այս մասին այսօր՝ ապրիլի 3-ին, Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ռադոսլավ Ֆոգիելի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել է Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ ողջունելով հյուրերին նախագահն ասել է. «Ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետությունում: Ես լավ տեղյակ եմ, թե դուք ինչ մեծ աշխատանք եք կատարում Հայաստան-Լեհաստան հարաբերությունների ամրապնդման և զարգացման համար և իմ շնորհակալական խոսքն եմ հայտնում ձեր կատարած աշխատանքի համար:

Մեր հարաբերություններում խորհրդարանական դիվանագիտությունը մեծ տեղ ունի, որը նաև, իհարկե, կարող է խթանել իշխանության մյուս թևերի համատեղ աշխատանքի առավել ակտիվացմանը:

Մեր երկու երկրները դժվար ժամանակներ են ապրում: Մեր տարածաշրջաններում խաղաղ չէ: Համոզված եմ, որ մեր գործունեությունն ուղղված է նրան, որպեսզի տարածաշրջանի բարդ այս պայմաններում մենք հասնենք խաղաղության:

Եվ այս առումով Հայաստանի համար շատ կարևոր է, որ մեզ համար շատ բարդ, դժվար այս օրերին դուք մեզ հետ եք: Խոսքը վերաբերում է Լաչինի միջանցքի փակմանը: Մեր համատեղ աշխատանքում մենք մեկ նպատակ ունենք որպեսզի ձեզ փոխանցենք այն տեղեկությունները, որ կան, խնդրելով ձեզ այդ հավաստի տեղեկությունները փոխանցել մեր բոլոր գործընկերներին այլ երկրների, որովհետև ցավոք սրտի, մեր հարևան երկիրն ապատեղեկատվություն տարածելու մեծ հնարավորություններ ունենալով, փորձում է մեր գործընկերներին փաստի առջև կանգնացնել, ասելով, թե իբր Հայաստանը չի ցանկանում խաղաղության բանակցություններ վարել, իբր Հայաստանը լարվածություն է առաջացնում տարածաշրջանում: Համոզված եմ, որ ձեր այցելությունն այս առումով շատ օգտակար կլինի»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Ռադոսլավ Ֆոգիելն իր խոսքում մասնավորապես նշել է. «Մեզ համար մեծ պատիվ է այստեղ լինել: Միանշանակ, մենք բոլորս կհամաձայնենք այն մտքին, որ խորհրդարանական դիվանագիտությունն իրական դիվանագիտության էական մասն է կազմում: Մենք լիահույս ենք, որ թե՛ խորհրդարանական, թե՛ գործադիր մարմինների մակարդակներում մեր հարաբերությունները շարունակելու են խորանալ՝ դրական ուղղություն ստանալով:

Մենք աշխատելու ենք տարբեր ոլորտներում, մեր համագործակցությունը ծավալվելու է տարբեր ոլորտներում, սակայն գլխավոր շեշտը դրվելու է անվտանգության հարցին թե՛ այս տարածաշրջանում, թե՛ Եվրոպայում»:

Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-լեհական համագործակցության օրակարգային հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Լեհաստանի ֆոնդային բորսաների ակտիվ փոխգործակցությանն ու վերջինիս ընդլայնման հեռանկարներին, ինչպես նաև հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների խթանման հնարավորություններին:

Զրույցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը կարևորել է Լեհաստանի հետ երկկողմ, ինչպես նաև Արևելյան գործընկերության շրջանակներում ակտիվ համագործակցությունը: Նախագահը շեշտել է, որ Հայաստանը հավատարիմ է Եվրամիության հետ ձեռքբերված պայմանավորվածություններին և պատասխանատվությամբ է մոտենում ժողովրդավարական ինստիտուտների կայացման ու դեմոկրատական արժեքների պաշտպանության սկզբունքներին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային մի շարք իրողությունների: Շեշտվել է Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հաստատման հրամայականը, ինչպես նաև հումանիտար խնդիրների առաջնահերթությունն ու Լաչինի մարդասիրական միջանցքի բնականոն գործունեության անհրաժեշտությունը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱԹՍ-ներով զանգվածային հարձակում է իրականացվել Սանկտ Պետերբուրգի ուղղությամբ. մանրամասներ Վրաերթ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով«Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցելSpaceX-ի Falcon 9 հրթիռը երկնքում տպավորիչ «տիեզերական մեդուզա» է առաջացրելNASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա30 հազար դոլարանոց բազմոց՝ Porsche-ի տեսքովՎան Գոգի կտավը, որը 60 տարի չի ներկայացվել հանրությանը, ցուցադրվել է ՀոնկոնգումԳիշերային երկնքի պայծառությունը կրկնապատկվում է յուրաքանչյուր 8 տարին մեկՌուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. ԶելենսկիՄոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են հետաձգվել կամ չեղարկվելՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուԼիոնում ցուցարարները հրդեհել են զբոսաշրջային գրասենյակըՄեսսին լքում է «Ինտեր Մայամի»-ի ճամբարը և մեկնում ԻսպանիաԹուրքիան մտադիր է 2027 թվականին կրկնապատկել Սև ծովում գազի արդյունահանումըTesla-ի նոր Roadster-ը կկարողանա հնարքներ կատարել սեփականատիրոջ հրահանգովԳերմանիայում ռոբոտի մասնակցությամբ սեռական ոտնձգության դեպք է քննվումԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըԱՄՆ-Ռուսաստան դիզվառելիքի գործարքը օգուտ չի բերի որևէ մեկին. ՄակրոնԸնդամենը 23 տարեկան եմ, բայց ինձ արդեն վետերան են անվանում․ ԲելինգհեմԶելենսկին ենթադրել է, որ հնարավոր է հանդիպի Պուտինին ԱՄն-ումՎարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըԽաղաղության քողի տակ՝ զիջումներ, բնապահպանության անվան տակ՝ փողերի լվացում․ Ռուզաննա Ստեփանյան Հայաստանում կստեղծվի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտի վերլուծական կենտրոնԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջանԲրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտների«Նիկոլերենից» թարգմանեք՝ հասկանամ՝ ինչա նշանակում Արծվաշենը շարժենք. ստի նոր «էվերեստներ» են նվաճումCOP17-ը ընձեռում է հրաշալի հնարավորություն Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների երիտասարդներին՝ փոխանակվելու փորձով․ Ռոբերտ ԱբիսողոմոնյանՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ Փաշինյան«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ներկա է եղել Mining Armenia Forum 2026-ինՄեքսիկայում երեք տղամարդու մոտ 159 տարվա ազատազրկման են դատապարտել սերֆերների սպանության համարՀռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջևԷստոնիան ևս տասը միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային զենք գնելու համարՀյուսիսային Կորեան գերճշգրիտ կառավարվող տորպեդ է փորձարկելCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՖրանսիայի ազգային ոստիկանության փորձագետները կիսվել են փորձովՀայաստանում ընդլայնվում են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման նախաձեռնություններըՏեր Ասողիկը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ Զվարթնոց այցի մասին․ «Ցավալի է ու դատապարտելի»«Վիլ Ֆուդ»-ի պահածոների արտադրամասի գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄ«Լյուդովիկոս XVI-ին գլխատեցին, Մակրոն, մենք դա կրկին կանենք»․ Փարիզում բողոքի ակցիա էԳյումրին սովորական քաղաք չէ․ այն մեր ազգային դիմագիծն է. Վարդան Ղուկասյանի շնորհավորանքըՃանապարհատրանսպորտային պատահարները 5-29 տարեկան երեխաների և երիտասարդների մաhաgnւթյան առաջին պատճառն ենՓաշինյան․ Հանքարդյունաբերությունը չպետք է օտարության ու շահագործման տպավորություն թողնի քաղաքացիների մոտԱշտարակի լիմոնադի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է ՀՀ նախաձեռնությանը. Արևմուտքը Զելենսկու փոխարինողներ ունի«Շերեմետևո»-ում ուղևորները ժամերով սպասում են թռիչքներին՝ առանց ջրի և սննդի, մարդիկ քնում են հատակինԵրեք անչափահասներ հրկիզել են «Reebok» մարզական ակումբի էլեկտրական համակարգը․ վնասը՝ 2.2 մլն դրամ
Ամենադիտված