Մեր պահեստազորը ոչ միայն մարտունակ վիճակում չենք ունեցել, այլ ընդհանրապես չենք ունեցել․ Անդրանիկ Քոչարյան
ՔաղաքականԴասալքության երևույթներ տեսել ենք ամբողջ 44-օրյա պատերազմի ընթացքում։ Դա արդյունք է նրա, որ մեր պահեստազորը ոչ միայն մարտունակ վիճակում չենք ունեցել, այլ ընդհանրապես չենք ունեցել։ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը․
«Երբ որ ռազմական դրություն հաստատելուց հետո սկսեցին ծանուցագրեր ուղարկել ում պատահի, մեր զինկոմիսարիատներում հաշվառումներն էլ այն մակարդակի չեն եղել, որ թիրախային զորակոչեինք մասնագետների։
Դա բերել է նրան, որ եղել են և դասալքություններ, և կորուստներ։ Դասալիքների քանակը, 11 հազար է, թե 12 հազար, արձանագրված են քննչական մարմիններում եւ քննիչ հանձնաժողովներում պետք է դրանք քննվեն։ Դավաճանության քանակական ցուցանիշները պարբերաբար հնչեցրել է ԱԱԾ-ն։ 44-օրյայի ժամանակ եղել է անտարբերություն իր բոլոր դրսևորումներով հրամանների կատարման մակարդակում»,-նշել է Քոչարյանը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)