«5 տարի է ամուսնալուծվել ենք, մինչև բաժանումն ավելի բարդ էր». Նազիկ Ավդալյան (տեսանյութ)
ՏեսանյութերՀաղորդավար Ամալյա Հովհաննիսյանը՝ «LIFEROOM» նախագծի շրջանակներում հյուրընկալել է ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն Նազիկ Ավդալյանին։ Հայտնում է StarNews-ը:
Նազիկը նշեց, որ անձնական թեմաների հետ կապված երբեք չի խոսել, ճիշտ էլ չի գտել, որ պետք է խոսել անձնականից, քանի որ իրեն երբեք չի հետաքրքրել որևէ մեկի անձնականը.
«Յուրաքանչյուրն ունի իր կյանքը, և ոչ ոք չգիտի, թե որոշումներից որն ինչու է կայացրել: Ես չեմ քննարկում և քննադատում մարդկանց: Երբեք չեմ խոսել իմ անձնականի մասին, բայց ասեմ`արդեն 5 տարի է ամուսնալուծված ենք: Էնպես չի, որ սա գաղտնի թեմա է, պարզապես չեմ խոսել ես այս մասին»: