Հրդեհված կացարանի զինծառայողների ծնողներին մոտեցել է Գեղարքունիքի մարզպետը
ՏեսանյութերԱզատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետեւանքով զոհված 15 զինծառայողների ծնողներին, որոնք փակել են Երևան-Սևան մայրուղին, մոտեցել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
«Մենք պետությանը երեխա ենք տվել ու հիմա պահանջում ենք իմանալ, թե ինչու այսպես ստացվեց։ Դեպքի վայրում անփույթ վիճակ է, ԱԻՆ-ը փնթի է աշխատել, չի նկարել իրենց, մեզ խաղացնում են մատների վրա, ասում են կեսը պառկած է եղել, կեսն ասում են՝ ոչ»,- մարզպետի հետ զրույցում ասաց զոհված Գագիկ Բարսեղյանի հայրը։
Մարզպետը հորդորեց ծնողներին բացել ճանապարհը եւ զրույցը շարունակել իր աշխատասենյակում։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան