ՌԴ-ում 16-ամյա թուրք տղան դաժանաբար սպանել է 10-ամյա աղջկան
Այլ
Իրավապահները ձերբակալել են ՌԴ Կարաչաևսկի 16-ամյա մի բնակչի՝ 10-ամյա աղջկան սպանելու կասկածանքով, որին նա հետևել է, երբ աղջիկը դպրոցից տուն էր գնում, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնում է Կարաչայ-Չերքեզիայում Ռուսաստանի Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն։
Ինչպես ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին հայտնել էր իրավապահ մարմինների աղբյուրը, հինգշաբթի Կարաչաևսկի բնակելի շենքերից մեկում հայտնաբերվել է 2012 թվականին ծնված աղջկա դի։
«Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի Կարաչայ-Չերքեզական Հանրապետության քննչական վարչության քննիչը ձերբակալել է տեղի տասնվեցամյա բնակչին, ով կասկածվում է անչափահասի սպանության մեջ»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Քննիչները պարզել են, որ կասկածյալը աղջկան հետևել է դպրոցից գնալիս։ Երբ նա մտել է շքամուտք, բռնությամբ նրան քաշել է տվել իր բնակարան և սպանել։ Կասկածյալն արդեն խոստովանել է ամեն ինչ։ Գերատեսչությունից հայտնել են, որ քրեական գործ է հարուցվել։
Ըստ հաղորդագրության՝ կասկածյալը շքամուտքի մոտ քարով հարվածել է աղջկա գլխին, որից հետո նրան քարշ տալով իր բնակարան՝ սպանել է։ «Պարզվել է նաև, որ նա հանցագործությունը կատարել է բռնաբարության նպատակով»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։
Многонационал տելեգրամյան ալիքի հաղորդմամբ՝ հանցագործն ազգությամբ թուրք է, իսկ նրա հարազատները (մայրն ու տատիկը) օգնել են նրան թաքցնել հանցագործության հետքերը՝ հապճեպ լվանալով արյունոտ հատակը։


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ