55-ամյա Պամելա Անդերսոնը երեկույթին ներկայացել է թափանցիկ կոմբինեզոնով
ԼուսանկարներԱմերիկացի մոդել և դերասանուհի Պամելա Անդերսոնը հանրությանը ներկայացել է անկեղծ հագուստով և գրավել լուսանկարիչների ուշադրությունը։ Լուսանկարները հրապարակել է Page Six-ը։
55-ամյա աստղը մասնակցել է H&M Mugler երեկույթին, որը նվիրված էր այս ապրանքանիշերի նոր համատեղ հավաքածուի շնորհանդեսին։ Հայտնի աստղը լուսանկարվել է մեծ չափսերով սև պիջակով, որը կրել է թափանցիկ ժանյակավոր կոմբինեզոնի վրայից։ Նա նաև կրել է Christian Louboutin բարձրակրունկ կոշիկներ։