Բլոգերը բացատրել է, թե ինչպես կարելի է չոր շամպունով հեռացնել յուղի հետքերը
ԱյլԲլոգեր Իմաան Դուհը ներկայացրել է, թե ինչպես կարելի է հեռացնել յուղոտ բծերը հագուստից՝ օգտագործելով մեկ կոսմետիկ միջոց: Նա այս մասին կիսվել է իր TikTok-յան օգտահաշվում:
Նոր տեսանյութում բլոգերը ցույց է տվել, որ ռեստորան այցելելուց հետո սպիտակ շապիկի վրա յուղի բիծ է մնացել։ Խնդրից ազատվելու համար նա խորհուրդ է տվել օգտագործել չոր շամպուն։ Իմաան Դուհը կոսմետիկ միջոցը ցողել է մոտ 10 սանտիմետր հեռավորությունից և մեկ ժամ թողել շապիկի վրա։ Դրանից հետո նա անձեռոցիկով հեռացրել է փոշու մնացորդները։ Արդյունքում բլոգերը ստացել է անթերի մաքուր շապիկ, իսկ բծերից հետք էլ չի մնացել։