«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներ Իսկ հիմա տեսեք քաղաքական հետապնդումը․ վարչապետը նոր փաստաթուղթ է հրապարակել Տիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրները Ռոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել են Անհասկանալի է՝ ով է ԱՄՆ-ում կայացնում վերջնական որոշումները. Tasnim 47,5 մլն դրամի վեճ, COP17-ում արցախցիների մերժումն ու Դադիվանքի խաչքարերի շուրջ աղմուկը ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան կալանքի տակ է ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանին կիբեռհանցագործությունների դեմ պայքարում՝ ամրապնդելով իրավապահների կարողությունները Բնապահպանական խախտումների համար Գեղարքունիքում և Լոռիում 2.78 մլն դրամի տուգանքներ են նշանակվել, գործունեություններ՝ կասեցվել Ամպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթին Սեդրակ Քոչարյանի կինը՝ ամուսնու կալանավորման և ընտանիքի նկատմամբ հետապնդումների մասին Փաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնմանը նվիրված գագաթնաժողովին 

Զինծառայությունից տարկետում տրամադրելու ապօրինի գործընթաց կազմակերպելու համար պահանջել է 4500 դոլար

Իրավունք

Ք.Տ.-ն, 2022 թվականին լինելով նախազորակոչային և զորակոչային տարիքի քաղաքացիների բժշկական զննում իրականացնող զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի 4 տարածքային ստորաբաժանման բժշկական հանձնաժողովի (այսուհետ՝ Տարածքային ստորաբաժանում) անդամ, Ռ.Պ.-ի օգտին ապօրինի գործողություն կատարելու համար, ստացել է խոշոր չափի կաշառք: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Գլխավոր դատախազության պաշտոնական կայքից։

Մասնավորապես` Երևանի բնակիչներ՝ ամուսիններ Ք.Ա.-ն և Ա.Պ.-ն, իրենց որդուն՝ Ռ.Պ-ին, բժշկական կեղծ ախտորոշումներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից երեք տարի ժամկետով տարկետում տրամադրելու նպատակով դիմել են Տարածքային ստորաբաժանման բժշկական հանձնաժողովի անդամ, քիթ-կոկորդ-ականջաբան Ք.Տ.-ին:

Ք.Տ.-ն, ունենալով զինապարտների զինվորական հաշվառման, զորակոչի ժամանակ նրանց փորձաքննության ենթարկելու, զինապարտների պիտանելիության վերաբերյալ եզրակացություն տրամադրելու լիազորություն, պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից երեք տարի ժամկետով տարկետում տրամադրելու գործընթացը բժշկական կեղծ ախտորոշումների հիման վրա կազմակերպելու նպատակով, պահանջել է խոշոր չափի՝ 1 մլն 777 հազար 185 դրամին համարժեք՝ 4500 ԱՄՆ դոլար կաշառք:

Կաշառքի գումարը փոխանցելու համար պայմանավորվածություն են ձեռք բերել հանձնաժողովի անդամ Ք.Տ.-ի ամուսին Հ.Պ.-ն և Ռ.Պ.-ի հորեղբայր Ար.Պ-ն, որից հետո 2022 թվականի նոյեմբերի 27-ին գումարը փոխանցվել է Ք.Տ.-ին:

2023 թվականի փետրվարի 2-ին հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել Ք.Տ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին՝ Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (խոշոր չափերով կաշառք ստանալը՝ կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողություն կատարելու համար), Հ.Պ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելը՝ կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողություն կատարելու համար), Ք.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (խոշոր չափերով կաշառք տալը՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իր կամ իր մատնանշած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության համար), Ա.Պ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (խոշոր չափերով կաշառք տալը՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իր կամ իր մատնանշած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության համար) և Ար.Պ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (խոշոր չափերով կաշառք տալուն օժանդակելը՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իր կամ իր մատնանշած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության համար):

Հսկող դատախազը 2023 թվականի ապրիլի 20-ին մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ հանձնել է Հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բոլոնիայի իշխանությունները գնահատել են անկարգությունների հետևանքով պատճառված նախնական վնասը«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԻսկ հիմա տեսեք քաղաքական հետապնդումը․ վարչապետը նոր փաստաթուղթ է հրապարակելԿիմ Չեն Ընը, նրա դուստրը և կինը այցելել են հագուստի և կոշիկի ցուցահանդեսՏիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրներըՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենԿատարը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու շուրջ բանակցությունների շարունակման մասինԱնհասկանալի է՝ ով է ԱՄՆ-ում կայացնում վերջնական որոշումները. TasnimՇվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ47,5 մլն դրամի վեճ, COP17-ում արցախցիների մերժումն ու Դադիվանքի խաչքարերի շուրջ աղմուկըԻրանի ԱԳՆ․ Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունիցՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան կալանքի տակ էՌուբիո. Կիևին հրթիռներ որսացող համակարգեր տրամադրելու միտումնավոր մերժում չի եղելԱՄՆ-ն աջակցում է Հայաստանին կիբեռհանցագործությունների դեմ պայքարում՝ ամրապնդելով իրավապահների կարողություններըԲնապահպանական խախտումների համար Գեղարքունիքում և Լոռիում 2.78 մլն դրամի տուգանքներ են նշանակվել, գործունեություններ՝ կասեցվելԱմպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթինՄԱԿ. 2025 թվականին ավելի քան 100,000 միգրանտ կփորձի ծովով հասնել ԵվրոպաՍեդրակ Քոչարյանի կինը՝ ամուսնու կալանավորման և ընտանիքի նկատմամբ հետապնդումների մասինՓաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնմանը նվիրված գագաթնաժողովինGuardian. Ռազմավարական սխալները Մակրոնին հասցրել են քաղաքական մեկուսացմանՏարադրամի փոխարժեքները՝ հոկտեմբերի 20-ի դրությամբՌուբիո. Թրամփը հիասթափված է Ուկրաինայի հարցով բանակցություններում առաջընթացի բացակայությունիցԷմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» միջազգային շախմատի մրցաշարի հաղթողՖրանսիայի Բորդո քաղաքում անչափահասների համար պարետային ժամ է սահմանվել10-ամսական աղջնակ է մահացել. Թրամփը Զելենսկուն հորդորում է զիջումների գնալ ԴոնբասումReuters-ը բացահայտել է Հեգսեթի և Նեթանյահուի միջև գաղտնի բանակցություններըԱՄՆ-ն հետաքննում է Ուկրաինայի կապերը մեքսիկական նարկոկարտելների հետԵնոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվենՓարպիում տղամարդուն հրազենային վնասվածք պատճառած 34-ամյա անձը ձերբակալվել էԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուցԿալասը գնահատել է Սև ծովի արտահանման կասեցման հետևանքով Ուկրաինային հասցված վնասըԱրագածոտնում տան գողության փորձի ժամանակ կրակոցներ են արձակվել․ վիրավորը մահացել է հիվանդանոցումԱմերիկացի ներդրողը մտադիր է Թեղուտի պղնձի խտանյութն արտահանել ԱՄՆ՝ Չինաստանի փոխարեն․ BloombergNYT. ԱՄՆ-ն մտադիր է համոզել Զելենսկուն համաձայնել զիջումների Դոնբասի հարցումՍուրենյանց․ Փաշինյանը ժողովրդավարության պաշտպանության քողի տակ փորձում է սահմանափակել քաղաքական մրցակցությունըՀայ ըմբիշները Վրաստանում անցկացված միջազգային մրցաշարից վերադարձել են 9 մեդալովBloomberg. Մերցը պարբերաբար փորձում է համոզել Թրամփին շարունակել աջակցել ԿիևինՎեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործումԿանանց զուգարանում գաղտնի նկարահանումներ իրականացրած «Գուստավի» նախկին մենեջերի նկատմամբ հետախուզում է հայտարարվելEFE. Ոստիկանությունը ցրել է Լիսաբոնում բնակարանային ճգնաժամի դեմ բողոքի ճամբարըՌուսաստանը և ԵԱՏՄ երեք երկրներ քննարկում են Հայաստանի դեմ ԵԱՏՄ պայմանագրի կասեցման հետևանքները․ զեկույցՈւիթքոֆը Նորվեգիա է ժամանել Ուկրաինայի հարցով բանակցությունների համարԴատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդություններըԻնչպե՞ս եք պատկերացնում Կենտրոնական բանկի դերը և վերաբերվում մեգակարգավորիչի գործառույթին. Թունյան40 վայրկյան հարցազրույցից հետո որոշում կայացրեցին սեփականազրկել մարդուն. ԱբրահամյանԱրմավիրի մարզպետը դատի է տալու Դանիել Իոաննիսյանին՝ զրպարտության մեղադրանքով«Firebird AI»-ն «ԷՍԱ»-ին ավելի քան 244 մլն դրամ է վճարել սպառած էլեկտրաէներգիայի դիմացԿոռուպցիոն ռիսկեր չե՞ք տեսնում COP17-ի շրջանակում տրամադրված 8 միլիոն դոլարի հետ կապված․ ՖարմանյանՀայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում«Քաղաքական դրդապատճառներով ակտիվների խլում է տեղի ունենում»․ Աբրահամյան
Ամենադիտված