BMW-ն մխրճվել է բեռնատարի հետնամասի մեջ․ կա վիրավոր
Արտակարգ Պատահար
Երեկ ապրիլի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Վանաձոր-Ստեփանավան ավտովճանապարհին՝ Բազում գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչ 23-ամյա Հակոբ Թ․-ի վարած BMW մակնիշի և Վրաստանի Հանրապետության քաղաքացի 59-ամյա Պետրե Կ.-ի վարած DAF մակնիշի բեռնատար ավտոմեքենան։ Գրում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով BMW-ի ուղևոր Երևանի բնակիչ 47-ամյա Արաքսի Թ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվել, որոնք էլ փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն հետագա ընթացքը լուծելու համար։


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ