Գևորգ Ալավերդյանը լրացրել է միջազգային վարպետի երկրորդ նորման Շրջակա միջավայրի նախարարությունում քննարկվել են պլաստիկ արտադրանքի սահմանափակումների նոր կարգավորումները Հանրային քննարկման են ներկայացվել բարձրագույն կրթության լիցենզավորման և հավատարմագրման վերաբերյալ նոր կարգերը Երևանում գտնվող պետական գույքը նախատեսվում է օտարել էլեկտրոնային աճուրդով Հրավեր ուղարկվե՞լ է Գարեգին Բ-ին՝ ԱԺ առաջին նիստին մասնակցելու համար Հանդիպում ուսուցիչների հետ Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին 2026 թվականի առաջին կիսամյակում Լոռու մարզում սպանության դեպք չի արձանագրվել Իգոր Սարգսյանի տնային կալանքը փոխվել է վարչական հսկողության Արագածոտնի քրեական ոստիկանները բացահայտել են ամիսներ առաջ տեղի ունեցած սպանությունը․ ձերբակալվել են երկու եղբայրներ Օպերայի և բալետի թատրոնի մեներգիչները համերգային ծրագրով հանդես են եկել ՊՆ զորամասում Քննարկվել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ տրամադրելու հարցեր 

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նկատմամբ ադրբեջանական սադրանքները շարունակվում են. գրասենյակը դատական հայց կներկայացնի

Քաղաքական

Բրյուսելում տեղակայված ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը, որը Եվրամիության ղեկավար կառույցների հետ աշխատանքին զուգահեռ, նաև համակարգում է Հայ դատի հանձնախմբերի աշխատանքները եվրոպական տասնչորս երկրում, իր գործունեության բնույթով և արդյունքներով պայմանավորված, պարբերաբար հայտնվում է ադրբեջանական հակաքարոզչության, սադրանքների, ընդհուպ՝ սպառնալիքների թիրախում։  Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի դեմ Ադրբեջանի պայքարը հայտնի է կոռուպցիոն բազմաթիվ դրսևորումներով: Դրանցից մեկը եվրոպական տարբեր պարբերականներում գրասենյակի և դրա նախագահ Գասպար Կարապետյանի վերաբերյալ կեղծ տեղեկատվության տարածումն է, որի նպատակը ինչպես նրան, այնպես էլ Եվրոպայում Հայ դատի աշխատանքը վարկաբեկելն է։ Հատկանշական է, որ Գասպար Կարապետյանին ադրբեջանական իշխանությունները դեռևս տարիներ առաջ հեռակա կարգով դատապարտել են բանտարկության։

Ըստ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակի հաղորդագրության՝ ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով 2023 թ․ մարտի 17-ին բելգիական «Le Vif» պարբերականում հրապարակվել է ինքն իրեն քաղաքագիտության դոկտոր և Մերձավոր Արևելքի մասնագետ ներկայացնող Սեբաստիան Բուսուայի՝ բացահայտ ստի ու կեղծիքի վրա հիմնված հոդվածը, որը նպատակ է հետապնդում Հայ դատի Եվրոպայի գրասենյակին ու դրա ղեկավարին մեղադրել կոռուպցիոն գործարքների, եվրոպական պաշտոնյաներին կաշառելու, այդպիսով, օրինակ Եվրոպական խորհրդարանում Հայաստանի օգտին բանաձևերի ընդունում ապահովելու մեջ։ Հեղինակը փորձել է ադրբեջանական մտացածին թեզերը կապել վերջերս Եվրոպական խորհրդարանում տեղ գտած մի կոռուպցիոն սկանդալի հետ, որը կրում է «Քաթարգեյթ» անվանումը։ Այսպես՝ նա օգտագործում է «Արմենիագեյթ» ձևակերպումը՝ հավանաբար հաշվի առնելով, որ «Քաթարգեյթի» մասին հրապարակումները Եվրոպայում մեծ դիտողականության են արժանանում։ Հատկանշական է նաև, որ հոդվածագիրը գրեթե նույնությամբ ցիտել է ադրբեջանական պետական քարոզչամեքենայի հենասյուներից մեկը համարվող Haqqin.az  լրատվամիջոցում դեռևս 2018թ․ Գասպար Կարապետյանի դեմ գրված հերթական հոդվածի «պնդումները»։

Եվրոպացի ընթերցողին և եվրոպական քաղաքական շրջանակներին ապակողմնորոշելուն ուղղված և ակնհայտորեն ադրբեջանական հետք կրող նմանօրինակ սադրանքները կանխելու նպատակով Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ձեռնարկել է համապատասխան միջոցներ․ խնդիրը քննարկվել է նաև ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբերի՝ ապրիլի 13-ին կայացած առցանց քննարկման ընթացքում։ Մասնավորապես, նույն՝ «Le Vif» պարբերականում ապրիլի 14-ին հրապարակվել է Հայ դատի Եվրոպայի գրասենյակի պատասխան-հոդվածը, որում ամբողջապես մերկացվում և հիմնավորապես բացահայտվում է հրապարակման կեղծ բնույթը, հերքվում են Հայ դատի գրասենյակին և Գասպար Կարապետյանին հասցեագրվող այնպիսի մեղադրանքներ, ինչպիսիք են եվրոպացի պաշտոնյաներին կաշառելը, Եվրոպական խորհրդարանի պատգամավորների՝ Հայաստան այցելությունները ֆինանսավորելը, Լյուքսեմբուրգի քաղաքացիություն ունենալն ու թաքցնելը, Աֆրիկայից Եվրոպա ադամանդի տարանցման բիզնեսներ ունենալը, Բելգիայի Թագավորությունում ադամանդի վաճառքով զբաղվելը և այլն։

Հայ դատի Եվրոպայի գրասենյակը պատրաստվում է նաև դատական հայց ներկայացնել Սեբաստիան Բուսուայի դեմ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գևորգ Ալավերդյանը լրացրել է միջազգային վարպետի երկրորդ նորման Շրջակա միջավայրի նախարարությունում քննարկվել են պլաստիկ արտադրանքի սահմանափակումների նոր կարգավորումներըՌուբիոն ասել է, որ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար անհրաժեշտ են նոր գաղափարներՀանրային քննարկման են ներկայացվել բարձրագույն կրթության լիցենզավորման և հավատարմագրման վերաբերյալ նոր կարգերը Թաքեր Կառլսոնը հայտարարել է, որ Ռուսաստանից վերադարձող որոշ ամերիկացիներ ենթարկվում են ձերբակալությանԿրեմլը հայտարարել է Իրանի և Սաուդյան Արաբիայի խաղաղ միջուկային էներգիայի իրավունքի մասինԵրևանում գտնվող պետական գույքը նախատեսվում է օտարել էլեկտրոնային աճուրդով Հրավեր ուղարկվե՞լ է Գարեգին Բ-ին՝ ԱԺ առաջին նիստին մասնակցելու համարՌուբիոն ասել է, որ ԱՄՆ-ն ավելի շատ հանդիպումներ է ունեցել ուկրաինացիների հետ, քան ռուսների հետԲելգորոդում ԱԹՍ-ի հարձակման ժամանակ վնասվել է ՔԿԱԳ-ի շենքը, որտեղ հարսանիք էր անցկացվումԲացահայտվել են սմարթֆոնի տեսախցիկի քիչ հայտնի հնարավորություններըԶելենսկին Ֆյոդորովին առաջարկել է փոխվարչապետի պաշտոնՀանդիպում ուսուցիչների հետՌուբիոն ասել է, որ Վան Իի հետ չի քննարկել ուկրաինական ճգնաժամըՈստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին 2026 թվականի առաջին կիսամյակում Լոռու մարզում սպանության դեպք չի արձանագրվելԻգոր Սարգսյանի տնային կալանքը փոխվել է վարչական հսկողությանՌուբիոն ասել է, որ Իրանին հասցվող վնասը կաճի ամեն օր, մինչև համաձայնագիր չլինիԱրագածոտնի քրեական ոստիկանները բացահայտել են ամիսներ առաջ տեղի ունեցած սպանությունը․ ձերբակալվել են երկու եղբայրներՊարզաբանել են, թե ովքեր կարող են օգտվել տրանսպորտային հարկի արտոնություններիցՕմանը համագործակցում է Սաուդյան Արաբիայի և Եմենում հակամարտության կողմերի հետՕպերայի և բալետի թատրոնի մեներգիչները համերգային ծրագրով հանդես են եկել ՊՆ զորամասումՄասնագետը նշել է՝ ինչու է սմուզին ավելի օգտակար, քան հյութըՔննարկվել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ տրամադրելու հարցերԿառավարությունը հաստատել է ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքը Ոստիկանությունը դեռ չի ուղեկցել Բագրատ Սրբազանին դատական նիստին․ նա տեսազանգով կապվել է փաստաբաններ հետ (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստըՆոր կարգ՝ նորակառույց բնակարանների գնման գործընթացում Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցըՍննդաբանները նշել են կարտոֆիլի ուղեղի համար օգտակար անսպասելի հատկությունըԳևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ ԱլենինՌուբիոն ասել է, որ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար անհրաժեշտ են նոր գաղափարներՄԻՊ-ը և Կապանի համայնքապետը քննարկել են բնակիչների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերԲրիտանացի մասնագետների մասնակցությամբ ՀՀ ԶՈւ հրահանգիչները վերապատրաստման դասընթաց են անցելՌուբիո. ԱՄՆ-ի խաղաղ էներգետիկ համաձայնագրերը կներառեն երաշխիքներԵրևան-Սևան ավտոճանապարհի 16.9 կմ հատվածում ընթանում են նորոգման աշխատանքներԱնահիտ Մանասյանը Կապանի համայնքապետի հետ քննարկել է մարդու իրավունքներին առնչվող խնդիրներըԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներինՓոփոխություն Սայաթ-Նովայի պողոտայի երթևեկության կազմակերպման մեջՄանկատան շրջանավարտների բնակարանային աջակցության գումարը կավելանա մինչև 8,7 մլն դրամԵրկրին սպառնացող ոչ բոլոր տիեզերական օբյեկտներն են հայտնաբերվել. Միխայիլ ՄասլովՊեսկովը պատասխանել է Ուիթքոֆի և Քուշների հնարավոր այցի ամսաթվի վերաբերյալ հարցինԲԸՏՄ-ում քննարկվել են թվայնացման գործընթացներն ու COP17 համաժողովին մասնակցության հարցերըԼիլիթ Մակունցի արձագանքը՝ նոր պաշտոնի մասին հարցին Արարատ քաղաքում գտնվող 2 գույք նվիրաբերվեց «ՄԼ ՄԱՅԻՆԳ» ՍՊԸ-ինՌուբիոն անվանել է ԱՄՆ-ի կողմից Իրանում իրականացվող գործողության նպատակըՄարմաշենում կկառուցվեն «Կանաչ տեխնոլոգիաների հաբ» կրթական կենտրոնը և տեխնոլոգիական կացարաններԿապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը ԿԸՀ-ի որոշումը, ԱՄՆ-ի կոչը Բաքվին.Լավ նորությունն այն է՝ ֆոբիաները բուժվում են․ Զախարովան՝ ԿալլասինԴիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով բախվել է արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել․ կա վիրավոր
Ամենադիտված