Ամերիկացի ռեփեր Afroman-ն առաջադրվել է ԱՄՆ նախագահի պաշտոնում
ԱյլՌեփեր Afroman-ը (իսկական անունը Ջոզեֆ Ֆորմեն) պաշտոնապես դարձել է 2024 թվականին ԱՄՆ նախագահի հերթական թեկնածուն։ Այս մասին հայտնում է TMZ-ը։
Երաժիշտը Դաշնային ընտրական հանձնաժողով է ներկայացրել առաջադրման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։ Նրա նախագահական հանձնաժողովը կոչվում է «Ջոզեֆ Afroman Ֆորմենը՝ նախագահ», իսկ ռեփերը առաջադրվում է որպես անկախ թեկնածու:
Հրատարակության համաձայն՝ նա առաջին անգամ նախագահ դառնալու մտադրության մասին հայտարարել է դեռ 2022 թվականի դեկտեմբերին։ Իր քարոզարշավում ռեփերը պլանավորում էր կենտրոնանալ մարիխուանայի դաշնային օրինականացման, ինչպես նաև քրեական արդարադատության բարեփոխումների վրա։