Վանաձորցի դպրոցականները ԱԺ-ում բարձրաձայնել են իրենց մարզի խնդիրները
ՀասարակությունՀՀ ԱԺ «Քաղաքացիականպայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը «Բաց դաս» ծրագրի շրջանակում հանդիպել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Պարույր Սեւակի անվանթիվ 30 հիմնական դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ:
Պատգամավորը խորհրդարանի հյուրերին է ներկայացրել Ազգային ժողովի գործառույթները, օրենսդրական նախաձեռնությունների մշակման ճանապարհները։
Աշակերտները հարցեր են ուղղել Հայաստանի արտաքին հարաբերությունների, կրթության ոլորտի վերաբերյալ:
Հյուրերը բարձրաձայնել են նաեւ իրենց մարզի խնդիրները, մասնավորապես, պատմամշակութային կոթողների պահպանմանը, զարգացման կենտրոնների, հանգստյան գոտիների ստեղծմանը վերաբերող իրենց մտահոգությունները։