Սոթքի ուղղությամբ թշնամու կրակոցից զինծառայող է զոհվել
ՀասարակությունԱպրիլի 23-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքում, նախնական տվյալներով հակառակորդի կրակոցից, հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Արտյոմ Արսենի Պողոսյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:
Նշենք, որ քիչ առաջ քաղակտիվիստ Անի Կաղինանը Ֆեյսբուկյան գրառում է կատարել, որով անդրադարձել է՝ այսօր գրանցված սահմանային միջադեպի թեմային.
«Արգելում են մատաղը օրվա իշխանությունները, թե դա մենք չենք ընդունում, իսկ կարելի՞ է մեր 18-20 տարեկան զինվերներին սահմաններում մատաղ անել: Ես եկել եմ այն եզրակացության, որ հայ ծնողները չեն սիրում իրենց երեխաներին, եթե սիրեին նրանց, որպես մատաղացու գառներ չէին ուղղարկի բանակ, որտեղ անվտանգությունը զերո մակարդակում է, որտեղ մահը և կյանքը քայլում են իրար կողքով 50|50: Կրկին զոհ ունենք Վարդենիսի Կութ համայնքում ժամկետային զինծառայող, դիպուկահարի կրակոցից: Լավ մենք ո՞վ ենք, մենք ի՞նչ ենք ուզում այս կյանքից ու աշխարհից»։