Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին 2026 թվականի առաջին կիսամյակում Լոռու մարզում սպանության դեպք չի արձանագրվել Իգոր Սարգսյանի տնային կալանքը փոխվել է վարչական հսկողության Արագածոտնի քրեական ոստիկանները բացահայտել են ամիսներ առաջ տեղի ունեցած սպանությունը․ ձերբակալվել են երկու եղբայրներ Օպերայի և բալետի թատրոնի մեներգիչները համերգային ծրագրով հանդես են եկել ՊՆ զորամասում Քննարկվել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ տրամադրելու հարցեր Կառավարությունը հաստատել է ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքը Ոստիկանությունը դեռ չի ուղեկցել Բագրատ Սրբազանին դատական նիստին․ նա տեսազանգով կապվել է փաստաբաններ հետ (տեսանյութ) ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը Նոր կարգ՝ նորակառույց բնակարանների գնման գործընթացում Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը Գևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին 

Աղետի օրերին հայերիս մեկնած օգնության ձեռքն էր, որ դարձավ փրկօղակ՝ ձախողելով Ցեղասպանության նպատակը

Քաղաքական

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը ուղերձը  է հղել Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ.

«20-րդ դարասկզբի մեծ ողբերգությունից 108 տարի անց, հայերս և ողջ առաջադեմ մարդկությունը այսօր խնկարկում է Ցեղասպանության սրբադասված նահատակներին: Հիշատակի այս օրը հատուկ խորհուրդ ունի հատկապես այստեղ՝ բարեկամ մի երկրում, որի հայկական գաղթօջախի մի ստվար հատված ձևավորվել է ցեղասպանությունից փրկվածների, մեկ այլ մասն էլ՝ ցեղասպան քաղաքականության շարունակությունը հանդիսացող Փոքրասիական աղետի հետևանքով: Երկիր, ուր հայերը գտան ապահով ապաստան ոչ միայն ֆիզիկական բնաջնջման վտանգից, այլև փրկություն՝ ինքնության, մշակույթի և դավանանքի դեմ ուղղված ցեղասպան գործողություններից: Անուրանալի երախտիքն այս, ինչպես նաև մեր ճակատագրի ծանր մյուս դրվագներում զորակցության և սատարումի առթիվ, հայ-հունական ամուր բարեկամության հիմքում են:

Աղետի օրերին հայերիս մեկնած օգնության ձեռքն էր, որ դարձավ փրկօղակ՝ հնարավոր դարձնելով ազգային վերածնունդը՝ ըստ էության ձախողելով Ցեղասպանությունը ծրագրողների և իրագործողների նպատակադրումը:

Չնայած դրան, ցեղասպանության հիշողությունը շարունակում է մեր հավաքական իքնագիտակցության չսպիացող վերքը մնալ նախ այն պատճառով, որ չի արժանացել արդարացի գնահատականի և զղջումի, բայց նաև այն պատճառով, որ շարունակում է հայերիս և մարդկության դեմ նորանոր հանցանքների հիմք հանդիսանալ: Ամեն տարի մենք նշում ենք այս խնդրի մասին։ Իրականում ժխտողականության շարունակությունը էլ ավելի է մեծացնում մեր ցավը։ Ավելին, մեր օրերում Թուրքիայում և Ադրբեջանում ականատեսն ենք լինում Ցեղասպանությունը գործած հանցագործների մեծարման և հերոսացման, ինչը, ցավոք, ողբերգությունից շուրջ մեկ դար և մեկ տասնամյակ անց ահազանգ է, որ այսօր էլ հայը վտանգված է իր բնօրրանում: Ժխտողականության շարունակությունը մեծացնում է ցեղասպանության կրկնության հավանականությունը։ Ժխտողականությունը ուղիղ կապ ունի անպատժելիության հետ։

Անպատժելիության մթնոլորտն է հենց հանգեցնում ցեղասպան քաղաքականության շարունակականությանը, դրա արդարացման համար տարատեսակ պատրվակներ հորինելուն, իչպես նաև գործած հանցանքները ամբողջ աշխարհի աչքերին նայելով հերքելուն, իսկ հանցագործությունը գործածներին, այսպես կոչված, «հայրենասիրության» համար հերոսացնելուն։

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղի շուջ 120 հազար հայեր, այդ թվում՝ 30 հազար մանուկներ, պաշարված են իրենց հայրենիքում՝ զուրկ կեցության տարրական պայմաններից: Սննդի, դեղորայքի, որակյալ բուժսպասարկման և էներգիայի սղությունը միակ զրկանքները չեն, որ այսօր կրում են Արցախի մեր հայրենակիցները: Ադրբեջանական զինված ուժերի պարբերական սադրանքները, որոնք ուղեկցվում են այդ երկրի ամենաբարձր ղեկավարության կողմից հայատյաց հռետորաբանությամբ, ուղղված են արցախցիներին ահաբեկելու և ընկրնելու միջոցով սեփական հողից ու բնակավայրից դուրս մղելուն, հայկական հետքը Հայկական լեռնաշխարհի այդ հատվածից ջնջելուն: Ճշումներն ուղեկցվում են նաև պարբերական բնույթ կրող ռազմական սադրանքներով, իչպես, օրինակ՝ մարտի 5-ի իրադարձությունները, որոնց զոհ դարձան արցախցի երեք ոստիկաններ:

Օրեր առաջ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքում՝ Սյունիքի մարզում, ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ հրազենից և տարբեր տրամաչափի այլ զինատեսակներից կրակ էին բացել բանակցելու նպատակով իրենց մոտեցած հայ զինծառայողների ուղղությամբ, ինչի արդյունքում զոհվեցին չորս հայորդիներ, կան նաև վիրավորներ:

Տարածաշրջանում առկա լարվածությունը թոթափելու հայկական կողմի բոլոր փորձերը ի դերև են ելնում՝ բախվելով օրեցօր ավելի ու ավելի անկաշկանդ դարձող հայատյացության քարոզին: Ադրբեջանի նախագահն իր հրապարակային ելույթներում ընդունում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ ծրագրված ագրեսիայի փաստը, անթաքույց կերպով բացահայտում է Լեռնային Ղարաբաղի բնակչությանն էթնիկ զտումների ենթարկելու մտադրությունը։

Տարածաշրջանում տարիներ շարունակ կուտակված խնդիրներին կայուն և տևական կարգավորումներ փնտրելու փոխարեն՝ Ադրբեջանն ուժի և ուժի սպառնալիքի միջոցով փորձում է առաջ մղել իր առավելապաշտական նկրտումները։ Հայկական կողմը բազմիցս ահազանգել է Ադրբեջանի կողմից վարվող այս քաղաքականության՝ իրավիճակն ապակայունացնող հեռանկարների մասին։ Սակայն կա գիտակցում, որ աշխարհաքաղաքական արդի անկայունության պայմաններում զուտ միջազգային իրավունքին և միջազգային զսպող մեխանիզմներին ապավինելը ինքնապաշտպանության երաշխիք այսօր հանդիսանալ չի կարող:

Այս իմաստով, թերևս տեղին է կրկին ընդգծել, որ մեր ինքնության պաշտպանության, գոյության հարատևության ապահովման միակ գրավականը մեր և մեր բարեկամների ներուժի կատարյալ համախմբումը և թիրախային ուղղորդումը միայն կարող է լինել, ինչի կարիքն այսօր Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղն ունեն առավել քան երբևէ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին 2026 թվականի առաջին կիսամյակում Լոռու մարզում սպանության դեպք չի արձանագրվելԻգոր Սարգսյանի տնային կալանքը փոխվել է վարչական հսկողությանՌուբիոն ասել է, որ Իրանին հասցվող վնասը կաճի ամեն օր, մինչև համաձայնագիր չլինիԱրագածոտնի քրեական ոստիկանները բացահայտել են ամիսներ առաջ տեղի ունեցած սպանությունը․ ձերբակալվել են երկու եղբայրներՊարզաբանել են, թե ովքեր կարող են օգտվել տրանսպորտային հարկի արտոնություններիցՕմանը համագործակցում է Սաուդյան Արաբիայի և Եմենում հակամարտության կողմերի հետՕպերայի և բալետի թատրոնի մեներգիչները համերգային ծրագրով հանդես են եկել ՊՆ զորամասումՄասնագետը նշել է՝ ինչու է սմուզին ավելի օգտակար, քան հյութըՔննարկվել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ տրամադրելու հարցերԿառավարությունը հաստատել է ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքը Ոստիկանությունը դեռ չի ուղեկցել Բագրատ Սրբազանին դատական նիստին․ նա տեսազանգով կապվել է փաստաբաններ հետ (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստըՆոր կարգ՝ նորակառույց բնակարանների գնման գործընթացում Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցըՍննդաբանները նշել են կարտոֆիլի ուղեղի համար օգտակար անսպասելի հատկությունըԳևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ ԱլենինՌուբիոն ասել է, որ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար անհրաժեշտ են նոր գաղափարներՄԻՊ-ը և Կապանի համայնքապետը քննարկել են բնակիչների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերԲրիտանացի մասնագետների մասնակցությամբ ՀՀ ԶՈւ հրահանգիչները վերապատրաստման դասընթաց են անցելՌուբիո. ԱՄՆ-ի խաղաղ էներգետիկ համաձայնագրերը կներառեն երաշխիքներԵրևան-Սևան ավտոճանապարհի 16.9 կմ հատվածում ընթանում են նորոգման աշխատանքներԱնահիտ Մանասյանը Կապանի համայնքապետի հետ քննարկել է մարդու իրավունքներին առնչվող խնդիրներըԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներինՓոփոխություն Սայաթ-Նովայի պողոտայի երթևեկության կազմակերպման մեջՄանկատան շրջանավարտների բնակարանային աջակցության գումարը կավելանա մինչև 8,7 մլն դրամԵրկրին սպառնացող ոչ բոլոր տիեզերական օբյեկտներն են հայտնաբերվել. Միխայիլ ՄասլովՊեսկովը պատասխանել է Ուիթքոֆի և Քուշների հնարավոր այցի ամսաթվի վերաբերյալ հարցինԲԸՏՄ-ում քննարկվել են թվայնացման գործընթացներն ու COP17 համաժողովին մասնակցության հարցերըԼիլիթ Մակունցի արձագանքը՝ նոր պաշտոնի մասին հարցին Արարատ քաղաքում գտնվող 2 գույք նվիրաբերվեց «ՄԼ ՄԱՅԻՆԳ» ՍՊԸ-ինՌուբիոն անվանել է ԱՄՆ-ի կողմից Իրանում իրականացվող գործողության նպատակըՄարմաշենում կկառուցվեն «Կանաչ տեխնոլոգիաների հաբ» կրթական կենտրոնը և տեխնոլոգիական կացարաններԿապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը ԿԸՀ-ի որոշումը, ԱՄՆ-ի կոչը Բաքվին.Լավ նորությունն այն է՝ ֆոբիաները բուժվում են․ Զախարովան՝ ԿալլասինԴիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով բախվել է արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել․ կա վիրավորԼույս աշխարհ է եկել Մաշ Իսրայելյանի երկրորդ երեխան․ հայտնի է սեռը Կայա Կալասը նոր հայտարարությամբ է հանդես եկելԴիլիջանում 42-ամյա վարորդը, լինելով ոչ սթափ, «Lixiang L7»-ով բախվել է արգելապատնեշներին․ կա վիրավորՌուբիոն ենթադրել է, որ Իրանը կարող է փոխել իր դիրքորոշումը Միացյալ Նահանգների հետ խաղաղության երկխոսության հարցումԱվելի քան 443 մլն դրամ՝ Շիրակի երկու դպրոցների շինարարական աշխատանքների շարունակության համարՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԻրավապաշտպան կազմակերպությունները ԵԱՀԿ գլխավոր քարտուղարից պահանջում են պարզաբանել Կաթողիկոսի վերաբերյալ հայտարարություններըՀայաստանի հավաքականը կրկին մեդալներ ունի աշխարհի առաջնությունումՄարմաշենում կստեղծվի «Կանաչ տեխնոլոգիաների հաբ». Կառավարությունն ուղղակի վաճառքով համայնքային հողամաս կտրամադրի Իրավապաշտպանները դեմ են Կաթողիկոսի պաշտոնանկությանը նպաստող ցանկացած առաջարկիԲացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնող ամուսինների ինքնությունը. խմբի ղեկավարը կալանավորվել է ՊԵԿ-ը բացահայտել է 619 մլն դրամի ստվերային շրջանառություն և 340 մլն դրամի աշխատավարձի թերհայտարարագրում (տեսանյութ)Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները 0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳՆ
Ամենադիտված