Շախմատիստ Լևոն Արոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր ոգեկոչում ենք Օսմանյան կայսրությունում 1915-1918 թվականների Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Անձամբ ինձ համար մտորումների օր է, մտածում եմ այն մասին, թե ինչի եմ հասել որպես մեր ազգի ներկայացուցիչ»։
Նա ընդգծել է, որ իրենից պահանջում են լինել անկեղծ, ուժեղ, իմաստուն և խոնարհ: «Ես հիշում եմ, որ ես ներկայացնում եմ իմ ազգը և ինքս ինձանից պահանջում եմ փորձել լինել լավագույն մարդը, ինչ կարող եմ լինել այն ամենում, ինչ անում եմ»,–գրել է շախմատիստը։