Արարատում Mitsubishi-ն բախվել է սյանը, հայտնվել դաշտում․ վարորդը հրաժարվել է սթափության թեստ հանձնել
ՀասարակությունԱպրիլի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։40-ի սահմանում Արարատի մարզի բնակիչ 42-ամյա Արթուր Աբգարյանը իր վարած Mitsubishi Pajero iO մակնիշի ավտոմեքնայով Երևան-Երասխ ատոճանապարհի 32 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում և բախվել փայտե էլեկտրասյանը, գրում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից, մոտեցրել «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։
Դեպքի վայրում և հիվանդանոցում վարորդը հրաժարվել է սթափության փորձաքննություն հանձնել և իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական։ Դեպքի վայրում ու հիվանդանոցում էլ նա վիճաբանություն է սարքել, վիրավորական արտահայտություններ հնչեցրել իրեն օգնության հասած մարդկանց։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Ավտոքմենան քննիչի հանձարարականով տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։
Ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայցուցիչները։