Տարադրամի փոխարժեքները՝ հոկտեմբերի 20-ի դրությամբ Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» միջազգային շախմատի մրցաշարի հաղթող 10-ամսական աղջնակ է մահացել. Թրամփը Զելենսկուն հորդորում է զիջումների գնալ Դոնբասում Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվեն Փարպիում տղամարդուն հրազենային վնասվածք պատճառած 34-ամյա անձը ձերբակալվել է ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Արագածոտնում տան գողության փորձի ժամանակ կրակոցներ են արձակվել․ վիրավորը մահացել է հիվանդանոցում Ամերիկացի ներդրողը մտադիր է Թեղուտի պղնձի խտանյութն արտահանել ԱՄՆ՝ Չինաստանի փոխարեն․ Bloomberg Սուրենյանց․ Փաշինյանը ժողովրդավարության պաշտպանության քողի տակ փորձում է սահմանափակել քաղաքական մրցակցությունը Հայ ըմբիշները Վրաստանում անցկացված միջազգային մրցաշարից վերադարձել են 9 մեդալով Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում Կանանց զուգարանում գաղտնի նկարահանումներ իրականացրած «Գուստավի» նախկին մենեջերի նկատմամբ հետախուզում է հայտարարվել 

Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Հասարակություն

Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, Սուրբ Պատարագի արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Այդ կապակցությամբ հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը:

Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի և Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչ Հոգեշնորհ Տ․ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը։

Իր քարոզում Հայր Սուրբն անդրադարձ կատարելով 20-րդ դարասկզբի պատմական իրադարձություններին ու Հայոց Ցեղասպանությանը, ի մասնավորի նշեց. «Հարյուր ութը տարի շարունակ մեր ազգային հիշողության մեջ ցեղասպանության փաստը մնում է իբրև անհերքելի, անջնջելի ամոթ, որ խարանված է այն ժամանակվա, և ինչու չէ, այսօրվա մարդկության ճակատին՝ իբրև առաջին ցեղասպանություն: Այդ  հարյուր ութը տարիներից ութը շատ կարևոր են, որովհետև մենք ութը տարի շարունակ այլևս ոչ թե ցեղասպանության զոհերին ենք ոգեկոչում, այլ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից սրբադասված մարտիրոսներին՝ նահատակներին:

․․․․Աշխարհի գրեթե բոլոր կոտորածներն ու ցեղասպանությունները անտարբերության ծնունդ են: Սրա պատճառով ոչ միայն մարդկային կյանքի ցեղասպանություն կարող է տեղի ունենալ, այլև՝ մտքի, հոգու, լեզվի, հոգևոր արժեքների ցեղասպանություն: Մարդկային և համազգային անտարբերությունը քանդում է հնարավոր բոլոր սահմանները:

Նահատակների խորհուրդը մեզ հավատարմության պատգամ է: Հավատարմություն այն բոլոր արժեքների հանդեպ, որոնք երբևիցե մեր ազգի կյանքում ստեղծվել և շարունակում են ստեղծվել։ Եթե այս հավատարմությունը չկա, եթե մենք անտարբերությամբ փորձում ենք մեր կյանքն ապրել իբրև բոլոր կենդանիներին տրված ժամանակամիջոց, ուրեմն մենք այդ հավատարմության խորհրդի մեջ չենք։ Հավատարմություն մինչև վերջ, որովհետև հավատարմության մեջ է ներփակված այն, ինչը մենք անվանում են նահատակություն: Մենք մեր կյանքի մեջ, մեր ճիգերով, մեր ջանքերով, մեր արժեքների պահպանության համար մղվող պայքարով, մեր հավատքի՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած մեր հավատքի համար պայքարով նահատակներ ենք: Մենք պայքարում ենք, որպեսզի մնանք հավատարմության խորհուրդի մեջ»։

Վերջում Հայր Շահեն պատգամեց հավատացյալ հայորդիներին հեռու մնալ անտարբերությունից, որ ամեն մեղքի ծնողն է ու վախճանը հավատացյալ մարդու հոգևոր կյանքի և լինել հավատարիմ ամեն բանի մեջ:

Սուրբ Պատարագի ավարտին եկեղեցականների թափորը, կրելով սուրբ նահատակների մասունքարանը, ուղղվեց դեպի Մայր Տաճարի շրջափակ, ուր Աղոթքի և ուխտի խաչքարի առջև, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տարադրամի փոխարժեքները՝ հոկտեմբերի 20-ի դրությամբՌուբիո. Թրամփը հիասթափված է Ուկրաինայի հարցով բանակցություններում առաջընթացի բացակայությունիցԷմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» միջազգային շախմատի մրցաշարի հաղթողՖրանսիայի Բորդո քաղաքում անչափահասների համար պարետային ժամ է սահմանվել10-ամսական աղջնակ է մահացել. Թրամփը Զելենսկուն հորդորում է զիջումների գնալ ԴոնբասումReuters-ը բացահայտել է Հեգսեթի և Նեթանյահուի միջև գաղտնի բանակցություններըԱՄՆ-ն հետաքննում է Ուկրաինայի կապերը մեքսիկական նարկոկարտելների հետԵնոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվենՓարպիում տղամարդուն հրազենային վնասվածք պատճառած 34-ամյա անձը ձերբակալվել էԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուցԿալասը գնահատել է Սև ծովի արտահանման կասեցման հետևանքով Ուկրաինային հասցված վնասըԱրագածոտնում տան գողության փորձի ժամանակ կրակոցներ են արձակվել․ վիրավորը մահացել է հիվանդանոցումԱմերիկացի ներդրողը մտադիր է Թեղուտի պղնձի խտանյութն արտահանել ԱՄՆ՝ Չինաստանի փոխարեն․ BloombergNYT. ԱՄՆ-ն մտադիր է համոզել Զելենսկուն համաձայնել զիջումների Դոնբասի հարցումՍուրենյանց․ Փաշինյանը ժողովրդավարության պաշտպանության քողի տակ փորձում է սահմանափակել քաղաքական մրցակցությունըՀայ ըմբիշները Վրաստանում անցկացված միջազգային մրցաշարից վերադարձել են 9 մեդալովBloomberg. Մերցը պարբերաբար փորձում է համոզել Թրամփին շարունակել աջակցել ԿիևինՎեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործումԿանանց զուգարանում գաղտնի նկարահանումներ իրականացրած «Գուստավի» նախկին մենեջերի նկատմամբ հետախուզում է հայտարարվելEFE. Ոստիկանությունը ցրել է Լիսաբոնում բնակարանային ճգնաժամի դեմ բողոքի ճամբարըՌուսաստանը և ԵԱՏՄ երեք երկրներ քննարկում են Հայաստանի դեմ ԵԱՏՄ պայմանագրի կասեցման հետևանքները․ զեկույցՈւիթքոֆը Նորվեգիա է ժամանել Ուկրաինայի հարցով բանակցությունների համարԴատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդություններըԻնչպե՞ս եք պատկերացնում Կենտրոնական բանկի դերը և վերաբերվում մեգակարգավորիչի գործառույթին. Թունյան40 վայրկյան հարցազրույցից հետո որոշում կայացրեցին սեփականազրկել մարդուն. ԱբրահամյանԱրմավիրի մարզպետը դատի է տալու Դանիել Իոաննիսյանին՝ զրպարտության մեղադրանքով«Firebird AI»-ն «ԷՍԱ»-ին ավելի քան 244 մլն դրամ է վճարել սպառած էլեկտրաէներգիայի դիմացԿոռուպցիոն ռիսկեր չե՞ք տեսնում COP17-ի շրջանակում տրամադրված 8 միլիոն դոլարի հետ կապված․ ՖարմանյանՀայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում«Քաղաքական դրդապատճառներով ակտիվների խլում է տեղի ունենում»․ Աբրահամյան«Ճանապարհային դեպարտամենտի» երկու աշխատակից պարգևատրվել է «Աշխատանքի վաստակի համար» մեդալով ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար. 60-ից ավելի բիզնես են փակել, աբսուրդ է. Հայկ ՖարմանյանՓաշինյանը կոչ է անում անձամբ դիմել իրեն. Թուրքիան ճնշումների թիրախում է, բայց չի նահանջի․ ԷրդողանԲեռլինում ակտիվիստները իրենց սոսնձել են ասֆալտին Ռայնմետալի գործարանի մոտակայքումՈվ գալիս է Հայաստան, պետք է իմանա՝ այստեղ ապրում են 150 հազար արցախցիներ, ովքեր gեղաuպանnւթյnւնից մազшպnւրծ են եղել. բողոքի ակցիաՖրանսիայի խորհրդարանը հույս ունի անկարգությունների հետաքննությունն ավարտել մինչև տարեվերջՇատերն են ասում, որ Հեղափոխություն արեցինք, էլի դաշնակներն ու հանրապետականներն են իշխանության. ՓաշինյանԱրաղչին Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը համարել է պատմության մեջ ամենասերտըՉի՛ կարող լինել խաղաղություն, եթե դրա լուծումները չեն տրվում. Նարե ԱրամյանՄեր պետությունը այնպիսի քաղաքականություն է որդեգրել, որ ոչ մի ձև Արցախի հարցը չեն բարձրացնելու. բողոքի ակցիաFT. ԵՄ երկրները դժգոհ են Ուրսուլա ֆոն դեր Լայենի գործողություններիցՖրանսիան խոստացել է շարունակել պարետային ժամի պրակտիկան որոշ քաղաքներումՌԴ վարչապետը շնորհակալություն է հայտնել Վիկտոր ՍողոմոնյանինՊեկինի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Երևանի քաղաքապետարանի տնկարանԹրամփը հայտարարել է, որ պատրաստ է Սի Ծինփինի հետ քննարկել Ուկրաինայի հարցը#ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստՀունվարի 1-ից հոկտեմբերի 12-ը Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիրՏավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելԽոշոր վթար Լոռիում․ բեռնատարի և «Honda»-ի բախման հետևանքով 4 մարդ է վիրավորվել, երեքին հիվանդանոց են տեղափոխել պարեկներըԶելենսկին խնդրել է Ռուբիոյին վերականգնել Starlink/Starshield-ին հասանելիությունը
Ամենադիտված