Թուրք արդարադատության նախարարը «դատապարտել» է Հայոց ցեղասպանություն արտահայտությունն օգտագործողներին
Արտաքին Քաղաքական
Թուրքիայի արդարադատոթյան նախարար Բեքիր Բոզդաղը Հայոց ցեղասպանության վերաբերյալ ժխտողական գրառում է կատարել թվիթերյան էջում։ Գրառման մեջ վերջինս «դատապարտել» է Հայոց ցեղասպանություն բառակապակցության մասին բարձրաձայնողներին։ Գրում է Ermenihaber-ը։
Բոզդաղը, հավատարիմ մնալով Թուրքիայի պաշտոնական թեզերին, իրենց նախնիների նկատմամբ զրպարտություն է որակել ցեղասպանության մեղադրանքները։
«Քննադատում ենք ցեղասպանության հետ կապված զրպարտություններ անողներին, բարձրաձայնողներին և դրանք կրկնողներին»,- գրել է թուրք նախարարը՝ ակնարկելով Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ցավակցական ու դատապարտող հայտարարություններ անող մի շարք երկրների պաշտոնյաներին ու հասարակական գործիչներին։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան