ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնում Պլանային գազանջատումներ Սյունիքի և Լոռու մարզերում Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին Բելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ» Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդել Ես երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառել Թռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցել Փոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհեր Հայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունում Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետ ՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժությունները 

«Հրապարակ». Սպասում են Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի արդյունքին

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախը Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքն ավելի քան չորս ամիս ֆեյք- բնապահպանական ակցիայի անվան տակ արգելափակած Ադրբեջանը կիրակի օրն էլ ավելի բացեց խաղաքարտերը՝ ճանապարհին տեղադրելով հսկիչ անցակետ։ Սա այն էր, ինչ ադրբեջանական կողմը հետապնդում էր ի սկզբանե, եւ որին ամեն գնով ընդդիմանում էին արցախյան իշխանությունները: Նրանք, որպես կոմպրոմիս, առաջարկում էին, որ գոնե ռենտգեն-սկաներ սարքեր տեղակայվեն, որոնք հնարավորություն կտան հեռվից հետեւել բեռների պարունակությանը, բայց ադրբեջանցի զինվոր չտեղակայվի Արցախի մուտքի մոտ։

Ադրբեջանն իր պահանջը հիմնավորում էր, թե իբր Հայաստանից զենք են տեղափոխում Արցախ, դրա համար էլ ուզում է հսկողություն սահմանել, ամիսներ առաջ եռակողմ բանակցություններում մերոնք կոմպրոմիսի էին գնացել ռենտգեն սարքերի տեղադրման հարցում, որպեսզի երեք տոննայից ավելի ուղեբեռ ունեցող մեքենաները զննվեին ճանապարհի այդ հատվածում, եւ վերահսկողությունն իրականացնեին ռուս խաղաղապահները, իսկ ադրբեջանական կողմն օնլայն հետեւեր գործընթացին։

Սակայն, ինչպես երեւում է, Ադրբեջանի նկրտումներն օրեցօր լկտիանում եւ ծավալվում են, քանզի դրանց որեւէ դիմադրություն չի ցուցաբերվում, եւ նրանք հետզհետե ընդլայնում են այդ պահանջները: Անցակետի տեղադրումն արդեն իսկ ենթադրում է ոչ միայն բեռնատար մեքենաների ստուգում, այլեւ անցագրային ռեժիմի հաստատում, ընդ որում՝ այնտեղ հսկողություն են իրականացնելու հենց ադրբեջանցիները: Սա նշանակում է, որ Արցախի հայաթափումն ամիսների, եթե ոչ օրերի, հարց է դառնալու։

Հիշեցնենք, որ Բաքու կատարած վերջին այցի ժամանակ եւս ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Լաչինի միջանցքում անցակետ չի տեղադրվի, գուցե կոմպրոմիսի գան ռենտգեն սարքերի տեղակայման հարցում: Սակայն, ինչպես տեսնում ենք, ադրբեջանական կողմի ախորժակը Լավրովը չկարողացավ զսպել: Եվ վերջին շրջանում ադրբեջանական ոչ մի ագրեսիա, ոչ մի գործողություն չի կանխվում ռուս խաղաղապահների կողմից, չնայած այն փաստին, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ճանապարհի այդ հատվածը նրանց վերահսկողության տակ է գտնվում։ Իսկ ՌԴ ԱԳՆ-ն երեկ հայտարարեց, թե անընդունելի է Լաչինի միջանցքի ռեժիմի փոփոխությունը։

Նախօրեին, ողջ օրը Արցախի քաղաքական էլիտան քննարկումների մեջ է եղել։ Նույն օրը հրավիրված Անվտանգության խորհրդի նիստում նախագահ Արայիկ Հարությունյանը ներկաներին ասել է, որ զրուցել է Արցախում տեղակայված խաղաղապահ զորախմբի ղեկավարության հետ, իրեն փոխանցել են, որ վերեւներին զեկուցել են կատարվածի մասին եւ սպասում են պատասխանի: Բացի այդ, Հարությունյանը նշել է, որ սպասվում է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց, որից հետո Փաշինյանն իրեն կփոխանցի պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը։ Երեկ մինչեւ աշխատանքային օրվա ավարտը հեռախոսազրույցը չէր կայացել։ Կիրակի օրը Ացախում կազմակերպված երթի մասնակիցները եւս որոշել են շարժվել նախագահական եւ Արայիկ Հարությունյանից պարզաբանումներ պահանջել կատարվածի վերաբերյալ, սակայն քաղաքական դաշտի ներկայացուցիչներն ասել են, որ ԱՀ իշխանություններն էլ դեռ ոչինչ չգիտեն եւ սպասում են պատասխանի։ 

Արցախի ընդդիմադիր շրջանակներում կարծում են, որ Նիկոլ Փաշինյանն Ալիեւի հետ արդեն իսկ պայմանավորվածության է եկել, դրա մասին են վկայում նաեւ անցած շաբաթ խորհրդարանում արած նրա հայտարարությունները, որով փաստացի ՀՀ վարչապետն Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում: Հիմա սկսվել է երկրորդ փուլը` ինչպես սեփական հանձնածն ու պայմանավորվածը «գցի ուրիշների գրպանը»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնումՊլանային գազանջատումներ Սյունիքի և Լոռու մարզերումՌոնալդուն մոտենում է 1000-րդ գոլինԲելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ»Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդելԵս երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառելԹռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցելՓոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհերՀայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունումԱնտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժություններըՔննարկվել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերԷներգետիկ հրադադարի հարցով շփումները շարունակվում են. Պեսկով22 կրիա հայտնաբերվել է լքված նավակումՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվելՊուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնություններըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել
Ամենադիտված