Մերձավանում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապի» դեպքում» ուսումնավարժություն
ՀասարակությունԱպրիլի 26-ին Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան բնակավայրում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է համայնքում առկա էլեկտրական շչակը: Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից: