Ադամ Շիֆը Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչող, Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձև է ներկայացրել
Արտաքին Քաղաքական
ԱՄՆ Կոնգրեսական Ադամ Շիֆը Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչող և Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձև է ներկայացրել։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջից:
«Ինքնորոշման իրավունքն ամրագրված է միջազգային օրենքի մի շարք հոդվածներում, որոնց անդամ է Միացյալ Նահանգները, այդ թվում՝ ՄԱԿ-ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով: Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք։ Այդ իրավունքի ուժով նրանք ազատորեն սահմանում են իրենց քաղաքական կարգավիճակը և ազատորեն ապահովում իրենց տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացումը», - ասվում է տեքստում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)