Ներկայացվել է Դաունի համախտանիշով աշխարհում առաջին Բարբի տիկնիկը
ԱյլMattel ընկերությունը ներկայացրել է Դաունի համախտանիշով աշխարհում առաջին Բարբի տիկնիկը։ Այս մասին հայտնում է ABC News-ը։
Հրատարակության տվյալներով՝ նոր խաղալիքն ավելի կարճ է, քան բրենդի տիկնիկների մյուս մոդելները, ինչպես նաև ունի ավելի փոքր դեմքի դիմագծեր, ինչը բնորոշ է Դաունի համախտանիշով մարդկանց։ Նշվում է, որ այս տիկնիկը մշակվել է «Դաունի համախտանիշով մարդկանց ազգային հասարակություն» իրավապաշտպան կազմակերպության հետ համատեղ։
Նշված համայնքի անդամ Քեյլա ՄակՔեոնն օգնել է Mattel-ի աշխատակիցներին մշակել տիկնիկի դիզայնը։ «Չեմ համբերում, երբ տեսնեմ, որ իմ ընկերներն ու հասակակիցները ինձ նման տիկնիկ ունեն», - ասել է նա: