Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Իրավապաշտպան կազմակերպությունները ԵԱՀԿ գլխավոր քարտուղարից պահանջում են պարզաբանել Կաթողիկոսի վերաբերյալ հայտարարությունները Հայաստանի հավաքականը կրկին մեդալներ ունի աշխարհի առաջնությունում Մարմաշենում կստեղծվի «Կանաչ տեխնոլոգիաների հաբ». Կառավարությունն ուղղակի վաճառքով համայնքային հողամաս կտրամադրի Իրավապաշտպանները դեմ են Կաթողիկոսի պաշտոնանկությանը նպաստող ցանկացած առաջարկի Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնող ամուսինների ինքնությունը. խմբի ղեկավարը կալանավորվել է ՊԵԿ-ը բացահայտել է 619 մլն դրամի ստվերային շրջանառություն և 340 մլն դրամի աշխատավարձի թերհայտարարագրում (տեսանյութ) Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները 0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳՆ Աիդա Ազատյանը՝ երիտասարդների աշխարհի առաջնության կրկնակի հաղթող Գոռ Խաչատրյանը՝ հրաձգության աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր Ռուբիոն ասել է, որ Լավրովի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները 

Երևանում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը

Սպորտ

Երևանի «Միկա» մարզահամալիրում բացման հանդիսավոր արարողությամբ մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը: 

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, բռնցքամարտի Եվրոպական կոնֆեդերացիայի նախագահ Յոհանիս Ֆիլիպատոսը, ֆեդերացիայի այլ ներկայացուցիչներ, հյուրեր: Նշվում է ԿԳՄՍՆ հաղորդագրության մեջ։

Երևանում մեկնարկած առաջնությանը եվրոպական 30 երկրի ավելի քան 250 ներկայացուցիչներ են մասնակցում: Նախքան պաշտոնական արարողության մեկնարկը՝ մասնակից երկրների մարզիկները դրոշներով շքերթ են անցկացրել: Այնուհետև կայացել է նաև մարզիկների երդման արարողությունը, որին Հայաստանի հավաքականից մասնակցել է բազմակի մրցանակակիր Արթուր Մկրտչյանը:

ԿԳՄՍ նախարարը, ողջունելով ներկաներին, ընդգծել է՝ միջազգային խոշոր մարզական միջոցառումներ հյուրընկալելն արդեն ավանդույթի է վերածվել մեր երկրում. «Ջերմորեն ողջունում եմ բոլորիդ: Արդեն լավ ավանդույթ է դարձել խոշոր միջազգային մրցաշարեր անցկացնելը: Շատ ուրախ եմ, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնության փակումից մեկ օր անց հյուրընկալում ենք բռնցքամարտի երիտասարդների ԵԱ-ն: Բոլորիս մեջ թարմ են հիշողությունները նախորդ տարի Երևանում անցկացված մեծահասակների Եվրոպայի առաջնությունից: Վստահ եմ, որ այս օրերին ականատես ենք լինելու ոչ պակաս հիանալի ելույթների և հաղթանակների»:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ սպորտի զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, իսկ առողջ ապրելակերպի քարոզումն ու մարզաձևերի մասսայականացումը՝ կարևորագույն խնդիր։

«Ուրախ ենք, որ նման մրցաշարերով կարող ենք խթանել սպորտով զբաղվելը ոչ միայն մարզիկների, այլև հանրության ավելի լայն շերտերի համար: Վստահ եմ՝ այստեղ ներկա յուրաքանչյուր մարզիկ իր օրինակով և հաղթանակներով ոգևորելու է նոր սերնդին՝ զբաղվելու սպորտով, իսկ դա ամենակարևորն է: Այստեղ ներկա բոլոր երկրների պատվիրակություններին նաև շատ հաճելի օրեր եմ մաղթում Երևանում: Վստահ եմ՝ նորից կվերադառնաք Հայաստան ու կվայելեք հայկական հյուրընկալությունը»,-նշել է ԿԳՄՍ նախարարը և հաջողություն մաղթել մրցաշարի բոլոր մասնակիցներին՝ հույս հայտնելով, որ երիտասարդական հարթակներում նրանց հաղթանակները սկիզբ կդնեն ավելի մեծ նվաճումների:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը փաստել է՝ Երևանը նորից վերածվել է բռնցքամարտի եվրոպական մայրաքաղաքի. «Մեծ պատիվ է երկրորդ անգամ անընդմեջ հյուրընկալել եվրոպական նմանատիպ խոշորագույն մրցաշար: Ամեն ինչ արել ենք, որպեսզի երիտասարդների Եվրոպայի առաջնությունն անցնի նույնքան լավ, որքան նախորդ տարվա մեծահասակների ԵԱ-ն էր: Վստահ եմ՝ այս առաջնությունը ևս կմնա ձեր հիշողություններում և կտպավորի բոլորիդ»:

Նշենք՝ Հայաստանի երիտասարդների հավաքականը Վազգեն Բադալյանի գլխավորությամբ Եվրոպայի երիտասարդների առաջնությանը կմասնակցի հետևյալ կազմով՝ Հովհաննես Հարությունյան (48 կգ), Դավիթ Սաֆարյան (51 կգ), Էրիկ Առուստամյան (54 կգ), Գոռ Ազիզյան (57 կգ), Ոսկան Ոսկանյան (60 կգ), Արթուր Մկրտչյան (63,5 կգ), Յուրա Բաբլումյան (67 կգ), Արման Միսկարյան (71 կգ), Արմեն Պողոսյան (75 կգ), Աղվան Ալեքսանյան (80), Դավիթ Սիմոնյան (86), Իշխան Հովսեփյան (92 կգ) և Ալբերտ Հարությունյան (92+ կգ):

Երիտասարդների ԵԱ-ի մրցումները կանցկացվեն «Միկա» մարզահամալիրում և կտևեն մինչև մայիսի 2-ը: Մուտքն ազատ է:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուբիոն ենթադրել է, որ Իրանը կարող է փոխել իր դիրքորոշումը Միացյալ Նահանգների հետ խաղաղության երկխոսության հարցումԱվելի քան 443 մլն դրամ՝ Շիրակի երկու դպրոցների շինարարական աշխատանքների շարունակության համարՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԻրավապաշտպան կազմակերպությունները ԵԱՀԿ գլխավոր քարտուղարից պահանջում են պարզաբանել Կաթողիկոսի վերաբերյալ հայտարարություններըՀայաստանի հավաքականը կրկին մեդալներ ունի աշխարհի առաջնությունումՄարմաշենում կստեղծվի «Կանաչ տեխնոլոգիաների հաբ». Կառավարությունն ուղղակի վաճառքով համայնքային հողամաս կտրամադրի Իրավապաշտպանները դեմ են Կաթողիկոսի պաշտոնանկությանը նպաստող ցանկացած առաջարկիԲացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնող ամուսինների ինքնությունը. խմբի ղեկավարը կալանավորվել է ՊԵԿ-ը բացահայտել է 619 մլն դրամի ստվերային շրջանառություն և 340 մլն դրամի աշխատավարձի թերհայտարարագրում (տեսանյութ)Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները 0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳՆ Աիդա Ազատյանը՝ երիտասարդների աշխարհի առաջնության կրկնակի հաղթող Գոռ Խաչատրյանը՝ հրաձգության աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիրՌուբիոն ասել է, որ Լավրովի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններըՎաճառքից հետ են կանչվել Zara-ի և Madewell-ի որոշ հագուստներ՝ անվտանգության ռիսկերի պատճառով«Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա ԳրիգորյանըԻնձ չեն լռեցնի․ տեղեկատվական հարձակումները միայն ամրապնդում են իմ համոզմունքները. Արման ԱբովյանՈւկրաինայում հայտարարել են նավահանգիստներ նավերի մուտքի լիակատար դադարեցման մասինԽաղաղ, բարի և անվտանգ ծառայություն մեր զինվորներին․ ՊՆ Լավրովը վերահաստատել է Ռուսաստանի հավատարմությունը ԱՄՆ-ի առաջարկներին ԱլյասկայումԲՏԱ նախարարությունն ու GIZ-ը համատեղ կազմակերպել են կիբեռանվտանգության դասընթացներ«Շտապօգնություն» ենք կանչել, մարդն արևահարվել է, նևրոզ ունի, սթրեսի մեջ է. «Առինջ մոլի» փոխտնօրեն«Պարոն Սարոյան, բանակ եմ գնում». Դասախոսը պատմել է բանակում մահացած զինվորի մասին Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինվորները կալանավորվել ենԶախարովան հայտնել է, թե ով է խնդրել Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըՄակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցինՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ. Վաշինգտոնը ցանկացած դեպքում կհասնի ՀԱՄԱՍ-ի զինաթափմանը ԳազայումՆարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատման հարցը պետք է դառնա մեր պետական քաղաքականությունը․ՇարմազանովAxios. ԱՄՆ-ն Իրանին հարվածներ վերսկսելուց հետո առաջին անգամ օգտագործում է B-1 հրթիռներՈՒՂԻՂ․ Տաղավարների փակումը վտանգել է աշխատանքը. Առինջ մոլի աշխատակիցները բողոքում ենԸնդդիմությունը գնում է «պատերազմ»․ ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից (տեսանյութ) Վահագն Խաչատուրյանը պլանային բժշկական հետազոտություն է անցել. Մանրամասներ Իրանը հարվածել է Քուվեյթում գտնվող մի քանի ամերիկյան ռազմական օբյեկտներիAxios. ԱՄՆ-ն կարող է ընդլայնել Իրանի դեմ գործողությունները մի քանի օրվա ընթացքում11-ամյա Եվայի նկարը, որը դպրոցի տնօրենը հեռացրել էր տաղավարից՝ համարելով «հակապետական քայլ», վաճառվել է 1800 դոլարովՀուլիսի 23-ի օրվա խորհուրդը Իրանը մեղադրել է ԱՄՆ-ին Իրաքի սահմանային անցակետի վրա հարձակման մեջԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովը կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներին Ոչ ֆորմալ կրթություն՝ ավագ դասարանի աշակերտների համար, ի՞նչ է սպասվում դպրոցներինՌԴ ԶՈւ–ն Օդեսայում խոցել են անօդաչու թռչող սարքերի բաղադրիչների արտադրամաս. ՌԴ ՊՆՌոդրիգեսը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ին երկրաշարժից տուժածներին ցուցաբերած օգնության համարԱնշարժ գույք գնողներն այլևս Նոտար այցելելու կարիք չեն ունենա (տեսանյութ) Մարիամը «Գլոբալ Կոլիբրի» ՍՊԸ-ից խոշոր չափի գումար է հափշտակել` չկատարելով հյուրանոցի ամրագրումները Լարված իրավիճակ՝ «Առինջ մոլ»-ում. աշխատակիցները պատրաստվում են դիմել կտրուկ գործողություններիՈչ ֆորմալ կրթություն՝ ավագ դասարանի աշակերտների համար, ի՞նչ է սպասվում դպրոցներինԱրմավիրում վիճաբանությունն ավարտվել է մարմնական վնասվածքներով․ 41-ամյա տղամարդը հոսպիտալացվել էԹրամփը կարծում է, որ Իրանը շուտով պատրաստ կլինի համաձայնության գալ ԱՄՆ-ի հետԵկամտահարկի հետ վերադարձի օրենքը կշարունակի ակտիվորեն գործել մարզերում (տեսանյութ) Ռուբեն Վարդանյանի գործով դիմում է ներկայացվել ՄԻԵԴ. Սիրանուշ Սահակյան
Ամենադիտված