Մոսկվայի բնակչուհին դստերը հանձնել է ոստիկանություն Ուկրաինայում հատուկ գործողության շուրջ վիճաբանությունից հետո
ԱյլՄոսկվայի բնակչուհին դստերը հանձնել է ոստիկանություն՝ հատուկ ռազմական գործողության և Ուկրաինայի մասին տարբեր տեսակետների շուրջ ծագած վիճաբանությունից հետո։ Այս մասին գրում է Baza Telegram ալիքը։
Ինչպես գրում են ալիքի հեղինակները, վեց ամիս առաջ երիտասարդ աղջիկը նույն պատճառով վիճաբանել էր ավագ քրոջ և ամուսնու հետ, իսկ այժմ պարբերաբար վիճում էր իր 59-ամյա մոր հետ։
Օրերս ռուսների միջև հերթական կոնֆլիկտն է տեղի ունեցել, որից հետո կինը դիմել է ոստիկանություն։ Ալիքի տվյալներով՝ նա իրավապահներին հայտնել է, որ իր դուստրն իբր սպառնացել է իրեն հաշվեհարդարով՝ անբավարար ուկրաինամետ դիրքորոշման պատճառով։ Նրա խոսքով՝ կոնֆլիկտը հնարավոր չի եղել հարթել խաղաղ ճանապարհով։