Անցած 6 ամիսների ընթացքում վերանորոգվել է 3 շարժակազմ՝ բաղկացած 3 վագոնից. Երևանի մետրոպոլիտեն
ՀասարակությունԵրևանի մետրոպոլիտենի տնտեսած դրամական միջոցների հաշվին՝ անցած 6 ամիսների ընթացքում վերանորոգվել է 3 շարժակազմ՝ բաղկացած 3 վագոնից։ Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից:
«Այսպիսով՝ էլ․ հավաքակայանում ունենք 4 հատ 3 վագոնից բաղկացած և 9 հատ 2 վագոնից բաղկացած և 2 հատ 1 վագոնից բաղկացած շարժակազմեր, ինչն էլ էականորեն նպաստում է ուղևորների հարմարավետ ուղևորափոխադրմանը։
Մաղթում ենք բոլորին արագ, անվտանգ ու անխափան երթևեկություն»,- ասված է Երևանի մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջում։